Լրահոս
13.03.19, 09:41

Տեղի է ունեցել Հասարակական մոնիթորինգի աշխատանքային խմբի հերթական հանդիպումը (լուսանկարներ)

Տեղի է ունեցել Հասարակական մոնիթորինգի աշխատանքային խմբի հերթական հանդիպումը (լուսանկարներ)

Այսօր Քննչական կոմիտեում տեղի է ունեցել Հասարակական մոնիթորինգի աշխատանքային խմբի հերթական հանդիպումը:

Հանդիպման ընթացքում ներկայացվել են առաջարկություններ և քննարկվել հարցեր՝ խմբի աշխատանքները առավել արդյունավետ կազմակերպելու վերաբերյալ: Ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ՝ խմբի գործունեության կանոնակարգման շուրջ:

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի և տասը հասարակական կազմակերպությունների միջև ստորագրվել է համաձայնագիր՝ զինվորական ծառայության ընթացքում մահվան դեպքերի առթիվ հարուցված առանձին քրեական գործերով նախաքննության ընթացքում հնարավոր բացթողումներն ի հայտ բերելու և վիճարկվող հանգամանքների վերաբերյալ հանրային հետաքրքրությունը փարատելու, ինչպես նաև՝ այդ հանգամանքների տարաբնույթ մեկնաբանությունները բացառելու նպատակով հասարակական մոնիթորինգի աշխատանքային խումբ ստեղծելու մասին: