Տեղի է ունեցել հասարակական մոնիթորինգի խմբի հերթական հանդիպումը
Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Արտակ Կրկյաշարյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել հանդիպում-քննարկում հասարակական մոնիթորինգի խմբի անդամների հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հասարակական կազմակերպությունների կողմից ուսումնասիրվող կոնկրետ քրեական գործի նյութեր:
Մոնիթորինգի խմբի շրջանակներում ուսումասիրվող երկու քրեական գործերով հասարակական կազմակերպություններն ավարտել են ուսումնասիրությունները, պատրաստել զեկույցներ, որոնք կփոխանցվեն Քննչական կոմիտեին՝ զեկույցներին ծանոթանալու և դրանցում տեղ գտած հարցադրումներին պատասխանելու նպատակով:
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի և հասարակական կազմակերպությունների միջև ստորագրվել է համաձայնագիր՝ զինվորական ծառայության ընթացքում մահվան դեպքերի առթիվ հարուցված առանձին քրեական գործերով նախաքննության ընթացքում հնարավոր բացթողումներն ի հայտ բերելու և վիճարկվող հանգամանքների վերաբերյալ հանրային հետաքրքրությունը փարատելու, ինչպես նաև՝ այդ հանգամանքների տարաբնույթ մեկնաբանությունները բացառելու նպատակով հասարակական մոնիթորինգի աշխատանքային խումբ ստեղծելու մասին: