Լուրեր Զինվորական քննչական գլխավոր վարչությունից
    27.06.19, 09:17

    Տեղի է ունեցել Հասարակական մոնիտորինգի աշխատանքային խմբի հերթական հանդիպումը

    Տեղի է ունեցել Հասարակական մոնիտորինգի աշխատանքային խմբի հերթական հանդիպումը
    Այսօր Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Արտակ Կրկյաշարյանի գլխավորությամբ տեղի ունեցավ հանդիպում-քննարկում հասարակական մոնիտորինգի խմբի անդամների հետ:

    Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք աշխատանքային հարցեր:

    Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի և հասարակական կազմակերպությունների միջև ստորագրվել է համաձայնագիր՝ զինվորական ծառայության ընթացքում մահվան դեպքերի առթիվ հարուցված առանձին քրեական գործերով նախաքննության ընթացքում հնարավոր բացթողումներն ի հայտ բերելու և վիճարկվող հանգամանքների վերաբերյալ հանրային հետաքրքրությունը փարատելու, ինչպես նաև՝ այդ հանգամանքների տարաբնույթ մեկնաբանությունները բացառելու նպատակով հասարակական մոնիտորինգի աշխատանքային խումբ ստեղծելու մասին: