Լրահոս
    11.10.16, 14:29

    Տեղի է ունեցել Քննչական կոմիտեի կոլեգիայի նիստ (Լուսանկարներ)

    Տեղի է ունեցել Քննչական կոմիտեի կոլեգիայի նիստ (Լուսանկարներ)

    2016թ. հոկտեմբերի 11-ին տեղի է ունեցել ՀՀ Քննչական կոմիտեի կոլեգիայի նիստ, որը վարել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը:

    Նիստին  մասնակցել են կոլեգիայի անդամները, ՀՀ քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի, մարզային քննչական վարչությունների, Երևան քաղաքի քննչական վարչության տարածքային ստորաբաժանումների, զինվորական քննչական գլխավոր վարչության վարչությունների և կայազորային քննչական բաժինների պետերը, հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր և տարածքային քննչական վարչությունների  գործունեության վերահսկողության գլխավոր վարչությունների պետերի տեղակալները,  ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդականները:

    Կոլեգիայի օրակարգում ընդգրկվել և քննարկվել է 4 հարց՝  քրեական դատավարությանը մասնակցող անձանց պաշտպանությանը,  նախաքննության ընթացքում նշանակված դատական փորձաքննությունների վիճակի, ՀՀ հյուսիսային և հարավային տարածաշրջաններում գործող հոգեբուժական հաստատություններում քրեական գործերով դատահոգեբուժական փորձաքննությունների կատարման, ինչպես նաև՝ 2015թ. ընթացքում համակարգչային տեխնիկայի կիրառմամբ կատարված հանցագործություններով նախաքննության պրակտիկայի ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ:

    Ուսումնասիրությունների արդյունքներով վեր հանված խնդիրների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի կողմից տրվեցին կոնկրետ հանձնարարականներ։