Լրահոս
09.07.16, 12:20

Տեղի ունեցավ ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչության վարչական նոր շենքի բացումը (Լուսանկարներ)

Տեղի ունեցավ ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչության վարչական նոր շենքի բացումը (Լուսանկարներ)

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը հուլիսի 8-ին աշխատանքային այցով մեկնել է Կապան, որտեղ տեղի է ունեցել ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության վարչական նոր շենքի բացումը։

Սյունիքի մարզային քննչական վարչության աշխատանքային պայմանները բարելավելու համար անհատույց օգտագործման է հանձնվել Երկաթուղայինների 4 հասցեում գտնվող 625.1 քմ մակերեսով շենքը, որի վերանորոգման համար ծախսվել է 26 մլն դրամ, որից  22 մլն. դրամը հատկացվել է  ՀՀ կառավարության 710-Ն որոշմամբ, իսկ 4 մլն դրամը՝ պահուստային ֆոնդի միջոցներից: Շենքը հիմնովին նորոգվել է, կահավորվել նոր գույքով, ապահովվել անհրաժեշտ տեխնիկայով՝ համակարգիչներով, պատճենահանող և սկանավորող սարքերով, ներքին ավտոմատ հեռախոսային կայանով, լոկալ ջեռուցմամբ։

Վարչական շենքը եռահարկ է, որն ունի 16 աշխատասենյակ, խորհրդակցությունների դահլիճ, ինչպես նաև նախատեսվել են առանձին սենյակներ՝ իրեղեն ապացույցների պահպանման, անչափահասների հարցաքննության համար։

1-ին և 2-րդ հարկերում տեղակայված է ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունը՝ ընդհանուր 10 աշխատասենյակով, 3-րդ հարկում՝ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորային քննչական բաժինը՝ 6 աշխատասենյակով:

Սյունիքի մարզային քննչական վարչությունը տարածքային բաժիններ ունի նաև Գորիսում և Սիսիանում։

ՀՀ ՔԿ Նախագահը շրջայց է կատարել մարզային քննչական վարչության շենքում, ծանոթացել նոր աշխատանքային պայմաններին։ Աշխատանքային պարտականությունները բարեխիղճ կատարելու համար Սյունիքի մարզային քննչական վարչության պետ Վահրամ Դաղունցը, վարչության պետի տեղակալ Արայիկ Դարբինյանը, ԶՔԳՎ 9-րդ կայազորային քննչական բաժնի պետ Գևորգ Խալաթյանը պարգևատրվեցին գերատեսչական մեդալներով, իսկ մի շարք աշխատակիցներ խրախուսվեցին։