Լրահոս
26.11.17, 13:26

Վիճաբանության ընթացքում դանակահարվել է 4 անձ

Վիճաբանության ընթացքում դանակահարվել է 4 անձ

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` 4 անձի կտրող-ծակող առարկայով մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքի առթիվ:

2017 թվականի նոյեմբերի 26-ին՝ ժամը 02:30-ին, «Աստղիկ» ԲԿ-ից հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 4 անձ` 1993 թ. ծնված Ն.Պետրոսյանը` կրծքավանդակի կտրած-ծակած վերքով, 1993 թ. ծնված Հ.Սարգսյանը` կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերքով, 1992 թ. ծնված Հ.Մարտիրոսյանը` ձախ գոտկային շրջանի կտրած-ծակած վերքով, 1993 թ. ծնված Ա.Ավագյանը` կրծքավանդակի կտրած-ծակած վերքով: Տուժած անձանց թվում կան ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության աշխատակիցներ:

Դեպքի առթիվ 26.11.2017թ. ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և 113-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է դեպքի վայրը, որտեղ նշված անձանց պատճառվել են մարմնական վնասվածքները, փաստական տվյալներ ձեռք բերվել՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնության վերաբերյալ:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ոընթացքում հայտնաբերվել են արնանման հեղուկի նմանվող բազմաթիվ հետքեր:

Քրեական գործի նախաքննության ընթացքում Հ.Մարտիրոսյանը, Ա.Ավագյանը, Ն.Պետրոսյանը և Հ.Սարգսյանը ճանաչվել են տուժողներ:

Ոստիկանության Շենգավիթի բաժնին հանձնարարություն է տրվել միջոցներ ձեռնարկել՝ մամնական վնասվածքներ պատճառած անձին հայտնաբերելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է: