Լրահոս
10.02.22, 11:11

Վիճակագրություն՝ ՀՀ քննչական կոմիտեի վարույթում ընտանեկան բռնությունների վերաբերյալ 2021 թվականի ընթացքում քննված քրեական գործերի մասին

Վիճակագրություն՝ ՀՀ քննչական կոմիտեի վարույթում ընտանեկան բռնությունների վերաբերյալ 2021 թվականի ընթացքում քննված քրեական գործերի մասին

2021 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) վարույթում, ՀՀ քրեական օրենսգրքի  համապատասխան հոդվածներով, քննվել է ընտանեկան բռնության վերաբերյալ 556 քրեական գործ, որից` 

13-ը քննվել է 104-րդ հոդվածով նախատեսված սպանության, 1-ը`  106-րդ հոդվածով նախատեսված  մոր կողմից նորածին երեխայի սպանության, 1-ը՝ 109-րդ հոդվածով նախատեսված անզգուշությամբ մահ պատճառելու, 5-ը՝ 110-րդ հոդվածով նախատեսված ինքնասպանության հասցնելու, 2-ը՝ 111-րդ հոդվածով նախատեսված ինքնասպանության հակելու, 12-ը՝ 112-րդ հոդվածով նախատեսված դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու, 7-ը՝ 113-րդ հոդվածով նախատեսված դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու, 30-ը՝ 117-րդ հոդվածով նախատեսված դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելու, 285-ը՝ 118-րդ հոդվածով նախատեսված ծեծի, 23-ը՝ 119-րդ հոդվածով նախատեսված ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու, 1-ը` 121-րդ հոդվածով նախատեսված  անզգուշությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու, 4-ը՝ 131-րդ հոդվածով նախատեսված մարդուն առևանգելու, 4-ը` 133-րդ հոդվածով նախատեսված ազատությունից ապօրինի զրկելու, 39-ը՝ 137-րդ հոդվածով նախատեսված սպանության կամ առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքի, 2-ը՝ 138-րդհոդվածով նախատեսված բռնաբարության, 3-ը՝ 139-րդհոդվածով նախատեսված սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, 7-ը՝ 141-րդհոդվածով նախատեսված 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերության, 2-ը՝ 142-րդհոդվածով նախատեսված անառակաբարո գործողությունների, 29-ը՝ 167.1-րդ հոդվածով նախատեսված ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացմանը խոչընդոտելու, 6-ը՝ 168-րդ հոդվածով նախատեսված խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքին կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքի, 2-ը` 169.1-րդ հոդվածով  նախատեսված քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին սուտ տեղեկություններ հաղորդելու, 1-ը՝ 170-րդ հոդվածով նախատեսված երեխային դաստիարակելու պարտականությունը չկատարելուն կամ ոչ պատշաճ կատարելու, 20-ը՝ 173-րդհոդվածով նախատեսված ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելու, 4-ը` 185-րդ հոդվածով նախատեսված գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու, 40-ը` 353.1-րդ հոդվածով նախատեսված անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը դիտավորությամբ չկատարելու, իսկ 13-ն՝  այլ հանցագործությունների դեպքերի առթիվ:

556  քրեական գործից 129-ն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ  և 135 անձի վերաբերյալ ուղարկվել է դատարան, 3-ն ուղարկվել է դատարան` բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու համար, 252 քրեական գործի  վարույթ կարճվել է, որից 112-ը` արդարացնող, իսկ 140-ը` ոչ արդարացնող հիմքով, 31 քրեական գործի վարույթ կասեցվել է, որից 17-ը  հանցանք կատարած անձին հետախուզելու, իսկ 14-ը`  հանցանք կատարած անձը հայտնի չլինելու պատճառաբանությամբ: 8 քրեական գործ ուղարկվել է ըստ ենթակայության, 53-ը` միացվել է, 80 քրեական գործ փոխանցվել է 2022 թվական:

Վերը նշված քրեական գործերով 272 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ, որից` 8-ը եղել են 14-18 տարեկան, 113-ը՝ 18-35 տարեկան, 151-ը՝ 35 տարեկանից բարձր: 8 մեղադրյալ եղել են նախկինում դատապարտված:

Ընտանիքում կատարված հանցագործություններից 19-ը կատարվել են մոր կողմից, որից 12-ը` անչափահաս զավակի նկատմամբ, 27-ը՝ հոր կողմից, որից 16-ը` անչափահաս զավակի նկատմամբ, 1-ը` խորթ մոր կողմից` անչափահաս խորթ զավակի նկատմամբ, 2-ը` խորթ հոր կողմից, 14-ը՝ եղբոր/քրոջ կողմից, 20-ը` զավակի կողմից (այդ թվում՝ որդեգրված), 7-ը՝ ամուսիններից կնոջ կողմից, 169-ը՝ ամուսիններից տղամարդու կողմից, 1-ը՝ թոռան կողմից, 6-ը՝ ամուսնու ծնողների կողմից, 6-ը՝ հարսի/փեսայի կողմից:

Նշված 556 քրեական գործով 485 անձ ճանաչվել է որպես տուժող, որից` 54-ը՝ մինչև 12 տարեկան, 12-ը՝ 12-14 տարեկան, 11-ը՝ 14-16 տարեկան, 8-ը՝ 16-18 տարեկան, 181-ը` 18-35 տարեկան, 219-ը` 35-ից բարձր: