Լրահոս
07.08.19, 07:30

Ընտանեկան բռնության դեպքերի առթիվ ՔԿ վարույթում 2019թ. առաջին կիսամյակի ընթացքում քննվել է 331 քրեական գործ

Ընտանեկան բռնության դեպքերի առթիվ ՔԿ վարույթում 2019թ. առաջին կիսամյակի ընթացքում քննվել է 331 քրեական գործ

2019թ. առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի մարմինների և ստորաբաժանումների կողմից նա­խա­պատրաստվել է ընտանեկան բռնության վերաբերյալ 180 նյութ, որից 5-ը՝ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կողմից:

Նշված ժամանակահատվածում ՀՀ քննչական կոմիտեի վարույթում է գտնվել ընտանեկան բռնության վերաբերյալ 331 քրեական գործ, որից 9-ը՝ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վարույթում: Ընդ որում, ՀՀ քննչական կոմիտեի վարույթում գտնվող հիշյալ 331 քրեական գործերից 274-ը վարույթ են ընդունվել 2019 թվականի առաջին կիսամյակում, իսկ 57-ը եղել են վարույթում գտնվող տարվա սկզբին անավարտ մնացած քրեական գործեր: Նշված ժամանակահատվածում հարուցվել է 176 քրեական գործ, որից 3-ը՝ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կողմից:

2019 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում նախապատրաստված 4 նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է, 4-ն էլ՝ ոչ արդարացման հիմքով:

2019 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում վարույթում եղած ընտանեկան բռնության վերաբերյալ 331 քրեական գործերից 9-ը հարուցված են եղել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածով նախատեսված սպանությանը,
2-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածով նախատեսված անզգուշությամբ մահ պատճառելուն,
2-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածով նախատեսված ինքնասպանության հասցնելուն, 
4-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով նախատեսված դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելուն, 9-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածով նախատեսված դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելուն,
33-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով նախատեսված դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելուն,
184-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված ծեծին,
4-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածով նախատեսված ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելուն,
1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 121-րդ հոդվածով նախատեսված անզգուշությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելուն,
2-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածով նախատեսված մարդուն առևանգելուն,
25-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածով նախատեսված սպանության կամ առողջությանը ծանր վնաս պատճառելու, կամ գույք ոչնչացնելու սպառնալիքին,
1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածով նախատեսված սեքսուալ բնույթի բռնի գործողություններին,
6-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածով նախատեսված սեռական հարաբերությանը 16 տարին չլրացած անձի հետ կամ սեքսուալ բնույթ գործողություններ կատարելը 16 տարին չլրացած անձի հետ,
3-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածով նախատեսված անառակաբարո գործողություններին,
1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 166.1-րդ հոդվածով նախատեսված երեխային ոգելից խմիչքների օգտագործմանը, ուժեղ ներգործող կամ այլ թմրեցնող նյութերի ոչ բժշկական օգտագործմանը, թափառաշրջիկությանը ներգրավելը կամ մուրացկանության հետ կապված գործողություններ կատարելուն ներգրավելուն,
1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածով նախատեսված ծնողներից կամ այն անձանցից, որոնց վրա դրված է երեխայի դաստիարակության և խնամքի պարտականությունը երեխային ապօրինի բաժանելուն կամ երեխային փոխելուն,
4-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 167.1-րդ հոդվածով նախատեսված ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացմանը խոչընդոտելուն,
1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 169.1-րդ հոդվածով նախատեսված քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին սուտ տեղեկություններ հաղորդելուն,
9-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 173-րդ հոդվածով նախատեսված ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելուն,
1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածով նախատեսված գույքը դիտավորությամբ ոչնչացնելուն կամ վնասելուն,
18-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 353.1-րդ հոդվածով նախատեսված անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը դիտավորությամբ չկատարելուն,
իսկ 11-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի այլ հոդվածներով:

Վերը նշված հանցագործություններով թվով 209 անձ ներգրավված են եղել որպես մեղադրյալներ, ընդ որում 77 անձ եղել է 18-35 տարեկան, 132-ը՝ 35 տարեկանից բարձր:

Ընտանիքում կատարված հանցագործություններից 7-ը եղել են մոր կողմից, 18-ը՝ հոր կողմից, 1-ը` խորթ հոր կողմից, 6-ը՝ եղբոր/քրոջ կողմից, 2-ը՝ տատի/պապի կողմից, 23-ը` զավակի կողմից (այդ թվում՝ որդեգրվածի), 3-ը՝ ամուսիններից կնոջ կողմից, 135-ը՝ ամուսիններից տղամարդու կողմից, 5-ը՝ թոռան կողմից, 7-ը՝ ամուսնու ծնողների կողմից, 3-ը՝ հարսի/փեսայի կողմից կատարված:

Նշված անձանցից 17-ը նախկինում եղել են դատապարտված:

Վարույթում գտնվող գործերով եղել են թվով 312 տուժողներ, որոնցից 25-ը՝ մինչև 12 տարեկան, 10-ը՝ 12-14 տարեկան, 6-ը՝ 14-16 տարեկան, 8-ը՝ 16-18 տարեկան, 124-ը՝ 18-35 տարեկան, 139-ը՝ 35 տարեկանից բարձր:

2019 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում ավարտվել են ընտանեկան բռնության վերաբերյալ 206 քրեական գործեր, որից 7-ը՝ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կողմից:

155 քրեական գործի վարույթ կարճվել է (ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կողմից՝ 5-ը), որոնցից 54-ը` արդարացման հիմ­քով, 101-ը` ոչ արդարացման հիմքով (ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կողմից՝ 5-ը):

Մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 44 քրեական գործ 45 անձի վերաբերյալ (ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչություն՝ 2 քրեական գործ՝ 2 անձի վերաբերյալ):

Բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառլու վերաբերյալ դատարան է ներկայացվել 7 միջնորդություն:

Կասեցվել է 14 քրեական գործով վարույթ, որից 5-ը` անձի հետախուզման մեջ գտնվելու հիմքով, 9-ը՝ այլ հիմքով:

2019 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում միացվել են 36 քրեական գործեր:

Ըստ ենթակայության են ուղարկվել թվով 5 քրեական գործեր:

2018 թվականից փոխանցված գործերի հետ միասին անավարտ է մնացել ընդհանուր հաշվով 70 քրեական գործ (ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունը՝ 1):