Քննչական կոմիտեի համակարգը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ
Քննչական կոմիտեի համակարգը ներառում է քննչական կոմիտեի կենտրոնական մարմինը, զինվորական քննչական գլխավոր վարչությունը, Երևան քաղաքի քննչական վարչությունը, մարզային քննչական վարչությունները:
Քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի ստորաբաժանումներն են կենտրոնական մարմնի գլխավոր վարչությունները, կենտրոնական մարմնի վարչությունները և կենտրոնական մարմնի բաժինները, աջակցող մասնագիտական վարչությունները և աջակցող մասնագիտական բաժինները: Զինվորական քննչական գլխավոր վարչության ստորաբաժանումներն են զինվորական քննչական գլխավոր վարչության վարչությունները, կայազորային քննչական բաժինները, աջակցող մասնագիտական բաժինները: Երևան քաղաքի քննչական վարչության ստորաբաժանումներն են Երևան քաղաքի քննչական վարչության բաժինները, աջակցող մասնագիտական բաժինները և վարչական շրջանների քննչական բաժինները, աջակցող մասնագիտական բաժինները: Մարզային քննչական վարչությունների ստորաբաժանումներն են մարզային քննչական վարչության տարածքային բաժինները, աջակցող մասնագիտական բաժինները: Քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի գլխավոր վարչությունների ենթաստորաբաժանումներն են գլխավոր վարչությունների վարչությունները:
Քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության և զինվորական քննչական գլխավոր վարչության պետերն ի պաշտոնե քննչական կոմիտեի նախագահի տեղակալներն են:
Քննչական կոմիտեի աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների աշխատողները և գլխավոր քարտուղարը քաղաքացիական ծառայողներ են, որոնց վրա տարածվում է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքը: