Արմեն Մացակի Գևորգյան
Արդարադատության առաջին դասի խորհրդական
Ծնվել է 1985 թվականի փետրվարի 7-ին Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում:
Աշխատանքային գործունեություն
2025 թվականի հունվարի 23-ին նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ,
2024-2025թթ. - ՀՀ գլխավոր դատախազության բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ,
2021-2024թթ. - ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ,
2020-2021թթ. - ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ,
V-VII.2020թ. - ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ,
2018-2020թթ. - ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության ՀԿԳ քննիչ,
2014-2018թթ. - ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնի ՀԿԳ քննիչ,
2010-2014թթ. - ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայության հինգերորդ կայազորային քննչական բաժնի քննիչ, ապա՝ ՀԿԳ քննիչ,
VI-XI.2009թ. - «Հայաստանի երիտասարդ իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի Գեղարքունիքի մարզային մասնաճյուղի իրավաբան-փորձագետ,
2005-2007թթ. - «Հայաստանի երիտասարդ իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի Գեղարքունիքի մարզային մասնաճյուղի իրավախորհրդատու:
Կրթություն
2002-2007թթ․ - Գավառի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ:
Այլ տեղեկություններ
Պարգևատրվել է գերատեսչական տարբեր պարգևներով:
2007-2009թթ. - ծառայել է ՀՀ զինված ուժերում։
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու երեխա: