Արսեն Վոլոդյայի  Այվազյան

Արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական

Ծնվել է 1978 թվականի օգոստոսի 23-ին Երևան քաղաքում:

Աշխատանքային գործունեություն

2019 թվականի օգոստոսի 14-ին նշանակվել Է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ,
2018-2019թթ. - ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ,
2017-2018թթ. - ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ,
2016-2017թթ. - ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի 1-ին տեղակալ,
2014-2016թթ. - ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ,
2013-2014թթ. - ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության պետ,
2009-2013թթ. - ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության բաժնի պետ,
2007-2009թթ. - ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության բաժնի պետի տեղակալ,
V-XI.2007թ. - ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության պաշտոնեական և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ,
2006-2007թթ. - ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության ավագ քննիչ,
2002-2006թթ․ - ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության կենտրոնականի քննչական բաժնի քննիչ, ավագ քննիչ,
2000-2002թթ. - ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնի քննիչ:

Կրթություն

1995-2000թթ․ - ՀՀ ՆԳՆ բարձրագույն դպրոց:

Այլ տեղեկություններ

2021 թվականի մարտի 5-ին ՀՀ նախագահի հրամանագրով շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան։
2012 թվականի ապրիլի 13-ին ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով։
Պարգևատրվել է գերատեսչական տարբեր պարգևներով:

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի երեք երեխա: