Լրահոս
    07.09.21, 11:43

    15-ամյա տղայի ինքնասպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

    15-ամյա տղայի ինքնասպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

    2021թ. սեպտեմբերի 7-ին ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Բազումի բաժնում Վանաձոր քաղաքի բնակչուհուց  ահազանգ է ստացվել այն մասին, որ իրենց տան բակում հայտնաբերել է անչափահաս որդու դին:

    Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 07:55-ին, Վանաձոր քաղաքի բնակչուհին նույն քաղաքի Երևանյան խճուղում գտնվող իրենց տան բակում հայտնաբերել է 15-ամյա որդու դին՝ պարանով ծառից կախված վիճակում:

    Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով:

    Նախաքննության ընթացքում կատարվել են դեպքի վայրի, դիակի զննություններ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

    Նախաքննությունը շարունակվում է: