2016 թվականի առաջին եռամսյակի ընթացքում քննվել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ 221 քրեական գործ
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ՀՀ քննչական կոմիտեի կողմից քննության ենթակա կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ 2016 թվականի առաջին եռամսյակի ընթացքում քննվել է 221 քրեական գործ, որոնցից 76-ը հարուցվել է հաշվետու ժամանակահատվածում:
Հաշվետու ժամանակահատվածում վարույթում քննված քրեական գործերից՝
- 15-ը վերաբերել է իշխանությունը չարաշահելուն, իշխանազանցության կամ իշխանության անգործությանը (ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդված),
- 15-ը՝ առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդված),
- 10-ը՝ պաշտոնեական դիրքի օգտագործմամբ կատարված յուրացմանը կամ վատնմանը (ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետ),
- 2-ը՝ կաշառք տալուն (ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդված),
- 3-ը՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացմանը կամ վատնմանը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով կամ կազմակերպված խմբի կողմից (ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մաս),
- 7-ը՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդված),
- 4-ը՝ պաշտոնեական կեղծիքին (ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդված) և այլն:
Նշված ժամանակահատվածում մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ 14 քրեական գործ՝ 21 անձի վերաբերյալ, որոնցից 9-ը՝ 15 անձի վերաբերյալ, քննվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վարույթում: