Բյուջետային հատկացումներ
14.03.22, 09:22

2023-2025 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրի և 2023 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտ

2023-2025 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրի և 2023 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտ

1. ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ ՆԱԽՈՐԴՈՂ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ՀԱՏՎԱԾՈՒՄ

2019-2021թթ. ընթացքում ՀՀ քննչական կոմիտեն (այսուհետ՝ Կոմիտե) մասնակցել է մի շարք ծրագրերի իրականացմանը, մասնավորապես՝

1.1. Կոմիտեի վարչական շենքերի ձեռքբերման ուղղությամբ իրականացվել են ակտիվ միջոցառումներ, մասնավորապես` ՀՀ կառավարության 2020թ. մարտի 12-ի «Գույք ամրացնելու մասին» N 291-Ա որոշմամբ Կոմիտեին է ամրացվել ՀՀ Տավուշի մարզի Գետահովիտ համայնքի 1-ին փողոցի 3/3-րդ հասցեում գտնվող վարչական շենքը: ՀՀ կառավարության մեկ այլ՝ 2020 թվականի հունիսի 25-ի «Անշարժ գույք հետ վերցնելու և ամրացնելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2010թ. մայիսի 20-ի N 583-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1076-Ա որոշմամբ Կոմիտեին են ամրացվել ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Չարենցի փողոցի N 24 հաս­ցեում գտնվող վարչական շենքի «Ա» մասնաշենքն ամբողջությամբ, «Բ» մասնաշենքի 1-ին հարկը: Նույն որոշմամբ Կոմիտեին է ամրացվել նաև՝ ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի Մեսրոպ Մաշտոց փողոցի N 81 հասցեում գտնվող վարչական շենքը: ՀՀ կառավարության 2021թ. հոկտեմբերի 7-ի  N 1651-Ա որոշումով Կոմիտեին է ամրացվել նաև Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի Սիսական փողոցի 23ա հասցեում գտնվող վարչական շենքը: Կոմիտեին ամրացված վերոնշյալ 2 (Արմավիր քաղաքի և Վաղարշապատ քաղաքի) վարչական շենքերում 2022թ-ին կատարվելու  է  վերանորոգման և հիմնանորոգման աշխատանքներ:
Կոմիտեի մարմիններում և ստորաբաժանումներում 2019-2021թթ. հետևողաբար շարունակվել են անչափահասների հարցաքննության համար հատուկ սենյակներ առանձնացնելու և կահավորելու աշխատանքները: Կոմիտեի մարմիններն ու ստորաբաժանումները գրեթե ամբողջությամբ համալրվել են անչափահասների հարցաքննության սենյակներով:

1.2. Աշխատանքներ են իրականացվել մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի  գործում:
Կոմիտեի ներկայացուցիչները, հանդիսանալով ՀՀ-ում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհրդի և դրան կից աշխատանքային խմբի անդամներ, յուրաքանչյուր տարվա վերջում խորհրդին ներկայացնում են Կոմիտեում մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի շուրջ կատարված աշխատանքների մասին ամբողջական տեղեկատվություն, այդ թվում՝ հարուցված քրեական գործերի քանակը, դրանց ընթացքը, դրանցով ներգրավված մեղադրյալների և տուժողների քանակը, դատարան ուղարկված, կասեցված, կարճված և ընթացքի մեջ գտնվող քրեական գործերի քանակը: Մարդկանց թրաֆիքինգի վերաբերյալ քրեական գործերով, առավել ևս անչափահասների նկատմամբ կատարված յուրաքանչյուր դեպքով, Կոմիտեն ինչպես իր պաշտոնական կայք էջում, այնպես էլ այլ լրատվական գործակալությունների միջոցով հրապարակում է դեպքի մասին տեղեկատվությունը (դեպքի բնույթն ու երեխայի շահերը հաշվի առնելով՝ չհրապարակելով երեխայի տվյալները կամ նրան նույնականացնելու համար անհրաժեշտ որևէ տեղեկություն):

1.3. Կոմիտեում ներդրվել և ներկայումս վարվում է երեխաների նկատմամբ կատարված հանցագործությունների քննության և ընտանեկան բռնության գործերի վերաբերյալ կիսամյակային և տարեկան վիճակագրություն, որի ամփոփ տվյալները հրապարակվում են Կոմիտեի պաշտոնական կայքում:

1.4. Կոմիտեի 2016 թվականի սեպտեմբերի 19-ից Կոմիտեում ներդրվել է «էլեկտրոնային նախաքննություն» ծրագիրը: 2019-2021 թթ. շարունակվել են ծրագրի հնարավորություններն ընդլայնելու,  գործառույթների ավելացման ուղղությամբ տարվող աշխատանքները, ինչպես նաև ծրագրային ապահովման հետ կապված ծավալուն աշխատանքները: Ծրագիրը հնարավորություն է տալիս Կոմիտեի ծառայողների աշխատանքն արդյունավետ կազմակերպելու, քննչական գործողությունների արձանագրությունների և դատավարական որոշումների ձևերը միասնականացնելու, դատավարական ժամկետների խախտումները կանխարգելելու, նախաքննության նկատմամբ անմիջական վերահսկողության ավտոմատացված մեխանիզմներ ներդնելու,  ինչպես նաև ավտոմատացված վիճակագրության հաշվառում և համակարգում իրականացնելու:
Միաժամանակ Կոմիտեից ներկայացուցիչ է ընդգրկված էլեկտրոնային արդարադատության միասնական համակարգի (e-justice) մշակման և ներդրման աշխատանքներ իրականացնելու նպատակով ստեղծված խորհրդում:

1.5. Համապատասխան ծրագրային ապահովումների օգտագործմամբ 2021 թվականի մարտ-սեպտեմբեր ամիսների ընթացքում Կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության քրեագիտական վարչությանը կցված փորձագետի կողմից իրականացվել է թվով 194 օբյեկտի զննություն, որոնցից՝ 144 բջջային հեռախոս (այդ թվում՝ հեռախոսաքարտ և հիշողության կրիչ), 50 համակարգիչ և տեսագրիչ սարքավորում: Համապատասխան փորձաքննություններ չնշանակելու արդյունքում խնայված գումարը կազմել է 15.204.000 ՀՀ դրամ: 2020 թվականի ընթացքում իրականացվել է թվով 550 օբյեկտի զննություն և խնայվել 46.452.000 ՀՀ դրամ:

1.6 Լուծվել է Կոմիտեի կիբեռհանցագործությունների քննություն իրականացնող ստորաբաժանման տեխնիկական ռեսուրսների լոկալ թարմացման հարցը՝ ձեռք են բերվել զննության ենթարկված համակարգչային համակարգերի հիշողության կրիչների փորձագիտական պատճենների պահպանման/արխիվացման հիշողության կրիչներ:

1.7 2020 թվականի դեկտեմբերին ԵԽ Կիբեռհանցագործությունների Կոնվենցիայի Կոմիտեն (TC-Y) ՀՀ ԱԳՆ ուղարկված պաշտոնական գրությամբ վերահաստատել է ՀՀ-ում Կոնվենցիայի ազգային երկրորդ 24/7 կոնտակտային կետի ձևավորումը, որը կգործի Կոմիտեում: Կոնտակտային կետի աշխատանքը թույլ կտա հետագայում առցանց եղանակով կապ հաստատել այլ պետությունների իրավասու մարմինների և ինտերնետային ծառայություններ մատուցող անդրազգային ընկերությունների հետ (Կոնվենցիայի 2-րդ լրացուցիչ արձանագրության 2021 թվականին ընդունումից հետո), ստանալ օպերատիվ տեղեկատվություն, ինչպես նաև նախապահպանել ինտերնետային տվյալներ: Առանձին դեպքերում, նշված կուպուղիով հնարավոր կլինի նաև ուղարկել և ստանալ իրավական օգնություն ցույց տալու վերաբերյալ հարցումներ:

1.8. ՀՀ կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի թիվ 1332-Ն որոշմամբ հաստատված  ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրի 14-րդ կետի համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեում ուսումնասիրվել է միջազգային փորձը, որի արդյունքում մշակվել  է «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ծառայողի վարքագծի կանոնները սահմանելու մասին» ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամանի նախագիծը:
ՀՀ կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի թիվ 1332-Ն որոշմամբ հաստատված ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրի 14-րդ կետի համաձայն՝ քննիչի վարքագծի կանոնների նախագծի մշակման համար նախատեսված ժամկետը 2020 թվականն է, ուստի Նախագիծը 25.06.2020թ. թիվ 01/12/30972-20 գրությամբ ներկայացվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով կարծիքի:

2. ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԹԻՐԱԽՆԵՐԸ ՄԺԾԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ

Կոմիտեի մինչդատական վարույթ իրականացնելու գործառույթն ամրագրված է ՀՀ Սահմանադրությամբ և «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքով, ըստ որի Կոմիտեի լիազորություններն են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով իր իրավասությանը վերապահված՝ ենթադրյալ հանցագործությունների կապակցությամբ նախաքննության կազմակերպումը և իրականացումը: Կոմիտեն, կարևորելով առանձին հանցագործությունների դեմ պայքարի առանձնահատկությունները և թիրախային համարելով զարգացող ոլորտներում հանցավորության հակազդման մեխանիզմների ձևավորման պրակտիկան, համընթաց գնալով արդի մարտահրավերներին, ձևավորել է մասնագիտացված վարչություններ և բաժիններ:
Կոմիտեի քննիչները քրեական գործի պատշաճ քննությունն ու դրա արդյունավետությունն ապահովելու նպատակով կատարում են մի շարք քննչական գործողություններ, նշանակում փորձաքննություններ, դատավարական փաստաթղթերը ներկայացնում թարգմանության և այլն:

Կոմիտեի գործունեության հիմնական խնդիրներն են.

2.1. Քրեական հետապնդում հարուցելու ոլորտ.
ապահովվելու է առերևույթ հանցանք կատարած յուրաքանչյուր անձի նկատմամբ օրենքով սահմանված դեպքերում և կարգով քրեական հետապնդման հարուցումը:

2.2. Մինչդատական վարույթի իրականացման ոլորտ.
1) ապահովվելու է նյութերի խորացված ու ամբողջական նախապատրաստումը.
2) նախաքննության լրիվության, օբյեկտիվության, բազմակողմանիության և արդյունավետության ապահովման նպատակով շարունակաբար ամփոփվելու և վերլուծվելու են հանցավորության վիճակի,  կառուցվածքի և շարժընթացի վերաբերյալ վիճակագրական տվյալները.
3) միջոցներ են ձեռնարկվելու նախաքննության ժամկետների անհարկի ձգձգումները բացառելու ուղղությամբ.
4) միջոցներ են ձեռնարկվելու պետությանը, ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասի վերականգնման ուղղությամբ.
5) միջոցներ են ձեռնարկվելու կոնվենցիոն ու քրեադատավարական հիմնադրույթների պահպանմամբ յուրաքանչյուր քրեական գործով արդյունավետ քննություն ապահովելու, միասնական իրավակիրառ պրակտիկա ձևավորելու նպատակով իրավապահ բոլոր մարմինների ջանքերի համախմբման ուղղությամբ:

2.3. Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների  դեմ պայքարի ոլորտ.
1) շարունակվելու են միջոցներ ձեռնարկվել կոռուպցիոն գործերով հանցավոր բոլոր դեպքերի, հանցագործության դրվագների և բոլոր մասնակիցների բացահայտման ուղղությամբ.
2) ձեռնարկվելու են անհրաժեշտ միջոցառումներ՝ կոռուպցիոն բնույթի հանցագործությունները ժամանակին հայտնաբերելու և բացահայտելու հարցում այլ իրավապահ մարմինների հետ համագործակցությունը խորացնելու ուղղությամբ.
3) իրականացվելու են համապատասխան միջոցառումներ՝ ուղղված կոռուպցիոն երևույթների ծագման, դրանց պատճառների և նպաստող պայմանների հայտնաբերմանը.
4) ակտիվացվելու է համագործակցությունը կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում գործունեություն իրականացնող մարմինների, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների հետ:

2.4  Կիբեռհանցագործությունների դեմ պայքարի ոլորտ.
1) նախատեսվում է իրականացնել քննիչների վերապատրաստումներ կիբեռհանցագործությունների քննության առանձնահատկությունների, բարձր տեխնոլոգիաների ոլորտում հմտությունների զարգացման, տեղեկատվության անվտանգության, համակարգչային համակարգերում առկա տեղեկատվության հետազոտման ուղղությամբ, էլեկտրոնային ապացույցների ձեռքբերման, ոլորտի միջազգային կարգավորումներին, չափանիշներին և առաջատար փորձին ծանոթանալու և հետաքրքրություն ու կարևորություն ներկայացնող այլ թեմաներով.
2) նախատեսվում է իրականացնել կիբեռհանցագործությունների վերաբերյալ բոլոր քրեական գործերի հաշվառում և համակարգում (կիբեռհանցագործությունների քրեագիտական շտեմարան),որը օգտակար դերակատարում կունենա հանցագործությունների բացահայտման համար և կգործի համապատասխան ծրագրային ապահովման միջոցով՝ բացահայտման ուղղությամբ աշխատանքներն էլ ավելի արդյունավետ ու ինստիտուցիոնալ առումով առավել համակարգված դարձնելու համար:

2.5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 1978-Լ որոշմամբ հաստատված Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության իրականացման 2020-2022 թվականների միջոցառումների ծրագրից բխող գործողությունների ծրագրի 27-րդ և 28-րդ կետերի համաձայն՝ Կոմիտեի կողմից կատարման ենթակա միջոցառումների շրջանակներում նախատեսվում է.
1) Ապահովել քննչական և դատավարական գործողությունների տեսաձայնագրումը.
2)  Կահավորել քննչական բաժինները ճանաչման ներկայացնելու և առերեսման քննչական գործողությունները մասնակիցների՝ միմյանց տեսողական ընկալումից դուրս իրականացման նպատակով:

2.6 Նախատեսվում է որպես համակատարող իրականացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի սեպտեմբերի 6-ի թիվ 1030-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության 2018-2022 թվականների գործունեության միջոցառումների  ծրագրի 59-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի թիվ 650-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության 2018-2022 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի 42-րդ, 53-րդ և 55-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի թիվ 1332-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրի N 2 հավելվածի 2-րդ,9-րդ, 14-րդ, 33-րդ, 41-րդ, կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 10-ի թիվ 1441-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունից բխող գործողությունների ծրագրի N 2 հավելվածի նպատակ 11, գործողություն 5-ով, N 3 հավելվածի նպատակ 10, գործողություն 2-ով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 1978-Լ որոշմամբ հաստատված մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության իրականացման 2020-2022 թվականների միջոցառումների ծրագրի N 2 հավելվածի 1-ին, 4-րդ, 7-րդ, 26-րդ, 34-րդ, 35-րդ, 80-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի թիվ 909-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետությունում 2020-2022 թվականների ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագրի իրականացման ժամանակացույցի 1-ին գլխի 1.1.1-ին, 1.1.5-ին, 1.1.8-ին կետերով, 2-րդ գլխի 2.2.7-րդ կետով, 3-րդ գլխի 3.1.5-րդ կետով, 5-րդ գլխի 5.1.1-ին, 5.1.2-րդ կետերով, 6-րդ գլխի 6.1.1-ին կետերով նախատեսված միջոցառումները:

2.7. Նախատեսվում է Կոմիտեի իրավասության շրջանակներում հետևողականություն ցուցաբերել ՄԱԿ-ի կայուն զարգացման  16-րդ նպատակի 16.3.1-ին, 16.3.2-րդ, 16.4-րդ, 16.6.1-ին, 16.7.1-ին և 16.բ.1-ին կետերով նախատեսված միջոցառումների իրականացման գործում:   

3. ԾԱԽՍԱՅԻՆ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԺԾԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ

Գերակա ծախսային ուղղությունները ՄԺԾԾ ժամանակահատվածի համար` (ըստ գերակայությունների նվազման)

Հիմնավորումներ

Հանցագործությունների օբյեկտիվ և արդյունավետ նախաքննության իրականացում

«Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդված

ՀՀ քննչական կոմիտեն հանդիսանում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով իր իրավասությանը վերապահած   ենթադրյալ հանցագործություններով նախաքննություն իրականացնող մարմին, որի նպատակը քննվող յուրաքանչյուր գործով քննության որակի, բազմակողմանիության, լրիվության, օբյեկտիվության և արդյունավետության ապահովումն է ճշմարտության բացահայտումն է, արդարադատության իրականացմանը նպաստելը: Յուրաքանչյուր քրեական գործով գործնականում ծախսվում են ֆինանսական միջոցներ՝ պայմանավորված դատավարական մի շարք գործողությունների կատարման անհրաժեշտությամբ:

ՀՀ քննչական կոմիտեի  ծառայողների մասնագիտական վերապատրաստման և պատրաստման իրականացում

 «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մաս, 35-րդ հոդվածի 14-րդ մասի 3-րդ կետ և 18-րդ հոդվածի 9-րդ մաս

Ծառայողների մասնագիտական պատրաստվածության  և վերապատրաստվածության աստիճանը շարունակում է մնալ ծրագրի իրականացման արդյունավետության վրա ազդող հիմնական գործոն:   ՄԺԾԾ-ով երկու տարին մեկ ծառայողների վերապատրաստումը կմնա որպես կարևոր գերակայություն

Մասնագիտական պատրաստում անցնող ունկնդիրների կրթաթոշակի տրամադրւմ

«Արդարադատության Ակադեմիայի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մաս

Քննիչների թեկնածություննրի ցուցակում ընգրկված անձինք Արդարադատության Ակադեմիայում ուսումնառության ժամանակ ստանում են կրթաթոշակ: Կրթաթոշակի չափը օրենքով սահմանվել է ընդհանուր իրավասության դատարանի քարտուղարի վարձատրության չափը՝ 111115դրամ:

4. ՄԺԾԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ  ԾԱԽՍԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ 

4.1. Պարտադիր և հայեցողական ծախսերը                       

Դասիչը

Միջոցառման անվանումը

Պարտադիր կամ հայեցողական  պարտավորությունների շրջանակը

Պարտադիր պարտավորության շրջանակներում գործադիր մարմնի հայեցողական իրավասությունների շրջանակները

Պարտադիր կամ հայեցողական պարտավորությունը սահմանող օրենսդրական հիմքերը

Ծրագիր

Միջոցառում

Պարտադիր ծախսերին դասվող միջոցառումներ, այդ թվում՝

1180

11001

Քրեական գործերով վարույթի իրականացում

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ՀՀ քննչական կոմիտեի իրավասությանը վերապահված ենթադրյալ հանցագործությունների օբյեկտիվ և արդյունավետ նախաքննության իրականացում

հաստիքների քանակները, ընթացիկ ծախսերը

«Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդված, 47-րդ հոդվածի 1-ին մաս

1180

11002

Վերապատրաստման և պատրաստման կազմակերպում

 ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների երկու տարին մեկ պարտադիր վերապատրաստումների և քննիչների թեկնածությունների ցուցակում ընգրկված անձանց մասնագիտական պատրաստման ապահովում

-

«Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մաս, 35-րդ հոդվածի 14-րդ մասի 3-րդ կետ և 18-րդ հոդվածի 9-րդ մաս

1180

11003

ՀՀ քննչական կոմիտեի պահուստային ֆոնդ

ՀՀ քննչական կոմիտեի արդյունավետ գործունեության ապահովման նպատակով չկանխատեսված ծախսերի կատարման ապահովում

-

«Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» ՀՀ  օրենքի 47-րդ հոդվածի 3-րդ մաս

1180

12001

Մասնագիտական վերապատրաստում անցնող ունկնդիրներին կրթաթոշակի տրամադրում

Քննիչների թեկնածություննրի ցուցակում ընգրկված անձանց Արդարադատության Ակադեմիայում ուսումնառության ժամանակ կրթաթոշակի տրամադրում

«Արդարադատության Ակադեմիայի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մաս

4.2. Գոյություն ունեցող ծախսային պարտավորությունները
ՀՀ քննչական կոմիտեի կողմից 2023-2025թթ ժամանակահատվածում իրականացվելու է «1180. ՀՀ քննչական ծառայություններ» ծրագիրը, որի ծախսային պարտավորությունները 2023թվականի համար կազմում են 8.308.207.4 հազ. դրամ, 2024թվականի համար 8.352.715,7 հազ. դրամ,  2025թվականի համար 8.409.835.4 հազ. դրամ:

Ծրագրի նպատակն է՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ՀՀ քննչական կոմիտեի իրավասությանը վերապահված ենթադրյալ հանցագործությունների կապակցությամբ նախաքննության կազմակերպում և իրականացում, ինչպես նաև ՀՀ գլխավոր դատախազի կողմից քննչական այլ մարմինների վարույթից ՀՀ քննչական կոմիտեի վարույթ հանձնված քրեական գործերով նախաքննության իրականացում: Քննված քրեական գործերով հանցագործությունների կատարմանը նպաստող պատճառների ու պայմանների պարզումը և դրանք վերացնելու և կանխելու ուղղված միջոցների ձեռնարկելու նպատակով` համապատասխան մարմիններին միջնորդագրերի ներկայացնելը, հանցագործությունների քննության մեթոդիկայի ուսումնասիրությունը, քննության դրական փորձի ներդրումը քննչական պրակտիկայում, ստացված դիմումների և բողոքների քննարկումն ու լուծումը, ինչը վերջնական արդյունքում ձգտում է՝ քննության որակի, բազմակողմանիության, լրիվության, օբեկտիվության և արդյունավետության ապահովում, մարդու և քաղաքացու իրավունքների, հիմնարար ազատությունների, անձնական անձեռնմխելիության և մյուս իրավունքների պաշտպանության ապահովում, նախաքնության ժամկետների անհարկի ձգձգումների բացառում, պետությանը և քաղաքացիններին պատճառված վնասի վերականգնման ապահովում, ՀՀ միջազգային պայմանագրերով նախատեսված քրեական գործերով իրավական օգնություն ցույց տալու հարցերի լուծում, կոռուպցիոն երևույթների ծագման, դրանց պատճառների և նպաստող պայմանների բացահայտման ու դրանց կանխմանն ուղղված գործուղությունների իրականացում:

Ծրագրի շրջանակներւմ իրականացվելու են հետևյալ միջոցառումները՝
«11001. Քրեական գործերով վարույթի իրականացում»

Նկարագրությունը՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ՀՀ քննչական կոմիտեի իրավասությանը վերապահված հանցագործությունների օբյեկտիվ և արդյունավետ նախաքննության իրականացում, որի համար պետական բյուջեից նախատեսվում է ֆինանսավորում՝ 2023 թվկանին 8.156.196.0 հազ. դրամ, 2024 թվականին 8.199.503,1 հազ. դրամ, 2025 թվականին 8.255.441,5 հազ. դրամ

«11002. Վերապատրաստման և պատրաստման կազմակերպում»

Նկարագրությունը՝ ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների վերապատրաստման և պատրաստման իրականացում, որի համար պետական բյուջեից նախատեսվում է ֆինանսավորում՝ 2023 թվկանին 16.119.0 հազ.դրամ, 2024 թվականին 16.119.0 հազ.դրամ 2025 թվականին 16.119.0 հազ.դրամ

«11003. ՀՀ քննչական կոմիտեի պահուստային ֆոնդ»

Նկարագրությունը՝ ՀՀ քննչական կոմիտեի արդյունավետ գործունեությանը նպաստում, որի համար պետական բյուջեից նախատեսվում է ֆինանսավորում՝ 2023թվկանին 109.224,8 հազ.դրամ, 2024թվականին 110.425.9 հազ.դրամ,  2025 թվականին 111.607,3 հազ.դրամ

«12001. Մասնագիտական պատրաստում անցնեղ ունկնդիրներին կրթաթոշակի տրամադրում»

Նկարագրությունը՝ Քննիչների թեկնացությունների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման ընթացքում տրվող կրթաթոշակ, որի համար պետական բյուջեից նախատեսվում է ֆինանսավորում՝ 2023 թվկանին 26.667,6 հազ.դրամ, 2024թվականին 26.667,6 հազ.դրամ, 2025 թվականին 26.667,6 հազ.դրամ,

4.3. Նոր նախաձեռնությունները

ՀՀ քննչական կոմիտեն նոր նախաձեռնություններ չունի:

5. ՈՉ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻՑ ՍՊԱՍՎՈՂ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ  

ՀՀ քննչական կոմիտեն բյուջետային հիմնարկ է, որի ֆինանսավորումը իրականացվում է միայն պետական բյուջեի միջոցների հաշվին: ՀՀ քննչական կոմիտեն ոչ բյուջետային աղբյուրներից սպասվող եկամուտներ չունի:

6. ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ԾՐԱԳՐԵՐԸ/ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

Տարածքային զարգացմանն առընչվող ծրագրեր և միջոցառումներ 2023-2025թթ նախատեսված չեն:

7. ԱՐՏԱՔԻՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻՑ` ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԽՈՂՈՎԱԿՆԵՐՈՎ ՍՏԱՑՎՈՂ ՎԱՐԿԵՐԻ ԵՎ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ԾՐԱԳՐԵՐԸ/ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

ՀՀ քննչական կոմիտեն վարկերի և դրամաշնորհների հաշվին իրականացվելիք ծրագրեր կամ միջոցառումներ չունի:

8. ՄԺԾԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի   պատասխանատվությամբ իրականացվող  ծրագրերի համար 2023թվականին պետական բյուջեից նախատեսում է 8.308.207,4 հազ. դրամ, 2024թվականին՝ 8.352.715,7 հազ. դրամ և 2025 թվականին 8.409.835,4 հազ. դրամ:

9. ՀԱՅՏԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՌԻՍԿԵՐԸ

ՀՀ քննչական կոմիտեն  հայտի հետ կապված ռիսկեր չունի:

Հավելված N 12
ՄԺԾԾ ԺԱՄԱՆԱԿՀԱՏՎԱԾՈՒՄ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

1.  ՈԼՈՐՏԸ

ՀՀ Քննչական կոմիտեի լիազորություններն են Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով իր իրավասությանը վերապահված՝ ենթադրյալ հանցագործությունների կապակցությամբ նախաքննության կազմակերպումը և իրականացում: Որպես միչդատական վարույթ իրականացնող մարմին ՀՀ քննչական կոմիտեն սերտ փոխհամագործակցում է իրավապահ մյուս մարմինների հետ, ինչպես նաև մասնավորապես հետաքննության մարմինների, ինչպես նաև ՀՀ  և դատախազության հետ: Դատախազությունը հսկողություն է իրականացնում միչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ:

2.  ՈԼՈՐՏԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԹԻՐԱԽՆԵՐԸ

ՀՀ քննչական կոմիտեն՝ որպես նախաքննություն իրականացնող մարմին պարտավոր է ձեռնարկել բոլոր միջոցառումները, որպեսզի իր գործունեության արդյունքում քրեական օրենսգրքերով չթույլատրված արարք կատարած յուրաքանչյուր ոք բացահայտվի և քրեական օրենքով նախատեսված դեպքերում, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկվի: ՀՀ քննչական կոմիտեի քննիչները քրեական գործի պատշաճ քննությունն ու դրա արդյունավետությունն ապահովելու նպատակով կատարում են մի շարք քննչական գործողություններ, այդ թվում՝ նշանակում փորձաքննություններ, դատավարական փաստաթղթերը ներկայացնում թարգմանության և այլն: Քննված քրեական գործերով հանցագործությունների կատարմանը նպաստող պատճառների ու պայմանների պարզումը և դրանք վերացնելու և կանխելու ուղղված միջոցների ձեռնարկելու նպատակով` համապատասխան մարմիններին միջնորդագրերի ներկայացնելը, հանցագործությունների քննության մեթոդիկայի ուսումնասիրությունը, քննության դրական փորձի ներդրումը քննչական պրակտիկայում, ստացված դիմումների և բողոքների քննարկումն ու լուծումը, ինչը վերջնական արդյունքում ձգտում է՝ քննության որակի, բազմակողմանիության, լրիվության, օբեկտիվության և արդյունավետության ապահովում, մարդու և քաղաքացու իրավունքների, հիմնարար ազատությունների, անձնական անձեռնմխելիության և մյուս իրավունքների պաշտպանության ապահովում, նախաքնության ժամկետների անհարկի ձգձգումների բացառում, պետությանը և քաղաքացիններին պատճառված վնասի վերականգնման ապահովում, ՀՀ միջազգային պայմանագրերով նախատեսված քրեական գործերով իրավական օգնություն ցույց տալու հարցերի լուծում, կոռուպցիոն երևույթների ծագման, դրանց պատճառների և նպաստող պայմանների բացահայտման ու դրանց կանխմանն ուղղված գործուղությունների իրականացումը որը բխում է ՀՀ կառավարության 2019 թվականի ծրագրից:

3. ՈԼՈՐՏԱՅԻՆ ԾԱԽՍԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ ԵՎ ԾԱԽՍԱՅԻՆ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՀՀ քննչական կոմիտեի  կողմից իրականացվող գործունեության հիմնական նպատակն է քրեական գործերի քննությունը, որի շրջանակներում կարող է անհրաժեշտություն առաջանալ նշանակել մի շարք փորձաքննություններ, դատավարական փաստաթղթերը ներկայացնել թարգմանության, իրավական օգնության համար կազմել և ուղարկել միջազգային հարցումներ՝ համապատասխան երկրի պաշտոնական լեզվով, քննիչներին վերապատրաստելու և պատրաստելու ուսուցումը կազմակերպելու համար ներգրավել մի շարք դասընթացներում, համապատասխան վերապատրաստման ծրագրերում, մասնագիտական պատրաստում անցնեղ ունկնդիրներին կրթաթոշակի տրամադրում և ՀՀ քննչական կոմիտեի տեխնիկական հագեցվածության բարելավում:

4.  ՈԼՈՐՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ

ՀՀ քննչական ծառայություններ ծրագրի համար 2023 թվականին պետական բյուջեից նախատեսում է 8.308.207,4 հազ. դրամ, 2024թվականին՝ 8.352.715,7 հազ. դրամ և 2025թվականին 8.409.835,4 հազ. դրամ: 

7. ՄԻՋՈԼՈՐՏԱՅԻՆ (ԽԱՉՎՈՂ) ԲՆՈՒՅԹԻ ԱՌԱՆՁԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ԾՐԱԳՐԵՐԸ/ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

Հավելված N 15. Միջոլորտային (խաչվող) առանձին քաղաքականություններին առնչվող ծրագրերի և միջոցառումների ներկայացման ամփոփ ձևաչափ

   Քաղաքականությունը՝ 

Գենդերային քաղաքականություն

   Նպատակը՝

Մասնագիտական վերապատրաստումներում կանանց ներգրավվածության ընդլայնում

   Ակնկալվողարդյունքները՝

Վերապատրաստվող կանանց ներգրավվածության ըդլայնում

  Առկաիրավիճակինկարագրությունը՝

2021թ  նախատեսվել  է «ՀՀ քննչական ծառայություններ» ծրագրի ոչ ֆինանսական ցուցանիշ  /արդյունքի չափորոշիչ/ վերապատրաստվող կանանց քանակ / տոկոս

 Աղյուսակ 1. Քաղաքականությանն առնչվող բյուջետային ծրագրերն ու միջոցառումները

Ծրագրայինդասիչը

Միջոցառման անվանումը

Միջոցառմանգծովծախսերը6 (հազ. դրամ)

Առնչությունը խաչվող քաղաքականությանը

Ծրագիր

Միջոցառում

2023թ

2024թ

2025թ

1180

 

 

        ՀՀ քննչական ծառայություններ

 

11001

 

Քրեական գործերով վարույթի իրականացում

8156196.0

8199503.1

8255441.5

Գենդերային քաղաքականություն

 

11002

 

Վերապատրաստման և պատրաստման կազմակերպում

16119.0

16119.0

16119.0

 

12001

 

Մասնագիտական պատրաստում անցնող ունկնդիրներին կրթաթոշակի տրամադրում

26667.6

26667.6

26667.6

Պարտադիր և հայեցողական ծախսեր
Հավելված 1
Հավելված 2
Հավելված 3
Հավելված 4
Հավելված 5
Հավելված 6
Հավելված 7

Հավելված 3 մաս 1
Հավելված 3 մաս 2
Հավելված 3 մաս 3
Հավելված 3 մաս 4

Աղյուսակ Ա (կատարողի բացվածք)
Բյուջետային ծրագրի նկարագիրը (անձնագիր)

 

 

New layer...