2025-2027 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրի և 2025 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտ
1. ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԹԻՐԱԽՆԵՐԸ ՄԺԾԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ
Կոմիտեի մինչդատական վարույթ իրականացնելու գործառույթն ամրագրված է ՀՀ Սահմանադրությամբ և Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին ՀՀ օրենքով, ըստ որի Կոմիտեի լիազորություններն են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով իր իրավասությանը վերապահված՝ ենթադրյալ հանցագործությունների կապակցությամբ նախաքննության կազմակերպումը և իրականացումը: Կոմիտեն, կարևորելով առանձին հանցագործությունների դեմ պայքարի առանձնահատկությունները և թիրախային համարելով զարգացող ոլորտներում հանցավորության հակազդման մեխանիզմների ձևավորման պրակտիկան, համընթաց գնալով արդի մարտահրավերներին, ձևավորել է մասնագիտացված վարչություններ և բաժիններ:
ՀՀ քննչական կոմիտեի քննիչները քրեական գործի պատշաճ քննությունն ու դրա արդյունավետությունն ապահովելու նպատակով կատարում են օրենքով իրենց վերապահված բազմաթիվ քննչական գործողություններ` հարցաքննություններ, խուզարկություններ, զննություններ, առգրավումներ, անձանց կամ իրերի ճանաչումներ, քննչական փորձարարություններ, նշանակում են տարաբնույթ փորձաքննություններ, դատավարական փաստաթղթերը ներկայացնում թարգմանության և այլն:
Կոմիտեի գործունեության հիմնական խնդիրներն են.
2.1. Քրեական հետապնդում հարուցելու ոլորտ.
ապահովվելու է առերևույթ հանցանք կատարած յուրաքանչյուր անձի նկատմամբ օրենքով սահմանված դեպքերում և կարգով քրեական հետապնդման հարուցումը:
2.2. Մինչդատական վարույթի իրականացման ոլորտ.
1) ապահովվելու է նյութերի խորացված ու ամբողջական նախապատրաստումը.
2) նախաքննության լրիվության, օբյեկտիվության, բազմակողմանիության և արդյունավետության ապահովման նպատակով շարունակաբար ամփոփվելու և վերլուծվելու են հանցավորության վիճակի, կառուցվածքի և շարժընթացի վերաբերյալ վիճակագրական տվյալները.
3) միջոցներ են ձեռնարկվելու նախաքննության ժամկետների անհարկի ձգձգումները բացառելու ուղղությամբ.
4) միջոցներ են ձեռնարկվելու պետությանը, ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասի վերականգնման ուղղությամբ.
5) միջոցներ են ձեռնարկվելու կոնվենցիոն ու քրեադատավարական հիմնադրույթների պահպանմամբ յուրաքանչյուր քրեական գործով արդյունավետ քննություն ապահովելու, միասնական իրավակիրառ պրակտիկա ձևավորելու նպատակով իրավապահ բոլոր մարմինների ջանքերի համախմբման ուղղությամբ:
2.3. Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ պայքարի ոլորտ.
1) շարունակվելու են միջոցներ ձեռնարկվել կոռուպցիոն գործերով հանցավոր բոլոր դեպքերի, հանցագործության դրվագների և բոլոր մասնակիցների բացահայտման ուղղությամբ.
2) ձեռնարկվելու են անհրաժեշտ միջոցառումներ՝ կոռուպցիոն բնույթի հանցագործությունները ժամանակին հայտնաբերելու և բացահայտելու հարցում այլ իրավապահ մարմինների հետ համագործակցությունը խորացնելու ուղղությամբ.
3) իրականացվելու են համապատասխան միջոցառումներ՝ ուղղված կոռուպցիոն երևույթների ծագման, դրանց պատճառների և նպաստող պայմանների հայտնաբերմանը.
4) ակտիվացվելու է համագործակցությունը կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում գործունեություն իրականացնող մարմինների, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների հետ:
2.4 Կիբեռհանցագործությունների դեմ պայքարի ոլորտ.
1) նախատեսվում է իրականացնել քննիչների վերապատրաստումներ կիբեռհանցագործությունների քննության առանձնահատկությունների, բարձր տեխնոլոգիաների ոլորտում հմտությունների զարգացման, տեղեկատվության անվտանգության, համակարգչային համակարգերում առկա տեղեկատվության հետազոտման ուղղությամբ, էլեկտրոնային ապացույցների ձեռքբերման, ոլորտի միջազգային կարգավորումներին, չափանիշներին և առաջատար փորձին ծանոթանալու և հետաքրքրություն ու կարևորություն ներկայացնող այլ թեմաներով.
2) նախատեսվում է իրականացնել կիբեռհանցագործությունների վերաբերյալ բոլոր քրեական գործերի հաշվառում և համակարգում (կիբեռհանցագործությունների քրեագիտական շտեմարան),որը օգտակար դերակատարում կունենա հանցագործությունների բացահայտման համար և կգործի համապատասխան ծրագրային ապահովման միջոցով՝ բացահայտման ուղղությամբ աշխատանքներն էլ ավելի արդյունավետ ու ինստիտուցիոնալ առումով առավել համակարգված դարձնելու համար:
2.5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 1978-Լ որոշմամբ հաստատված Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության իրականացման 2020-2023 թվականների միջոցառումների ծրագրից բխող գործողությունների ծրագրի 27-րդ և 28-րդ կետերի համաձայն՝ Կոմիտեի կողմից կատարման ենթակա միջոցառումների շրջանակներում նախատեսվում է.
1) Ապահովել քննչական և դատավարական գործողությունների տեսաձայնագրումը.
2) Կահավորել քննչական բաժինները ճանաչման ներկայացնելու և առերեսման քննչական գործողությունները մասնակիցների՝ միմյանց տեսողական ընկալումից դուրս իրականացման նպատակով:
2.5. Նախատեսվում է Կոմիտեի իրավասության շրջանակներում հետևողականություն ցուցաբերել ՄԱԿ-ի կայուն զարգացման 16-րդ նպատակի 16.3.1-ին, 16.3.2-րդ, 16.4-րդ, 16.6.1-ին, 16.7.1-ին և 16.բ.1-ին կետերով նախատեսված միջոցառումների իրականացման գործում:
Նպատակը |
Ծրագրի դասիչը և անվանումը |
Ծրագրի վերջնական արդյունքները |
Կապը ՀՀ կառավարության ծրագրով և գործող այլ ռազմավարական փաստաթղթերով սահմանված ՀՀ կառավարության քաղաքականության նպատակների և թիրախների հետ |
Կապը ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների և ցուցանիշների հետ |
||||
Չափորոշիչը |
Ելակետը |
Թիրախը |
||||||
Ցուցա-նիշը |
Ժամ-կետը |
Ցուցա-նիշը |
Ժամ-կետը |
|||||
Քրեական վարույթներով նախաքննության իրականացում |
1180 ՀՀ քննչական ծառայություններ |
Ընթացք տրված քրեական վարույթների տեսակարար կշիռը ընդհանուր վարույթի մեջ |
83.8% |
2023թ |
90% |
2027թ |
Կառավարության 18.11.2021թ. թիվ 1363-Ա որոշում, 5.Իրավունք և արդարադատություն Կոռուպցիայի դեմ պայքար էջ 84 |
Կայուն զարգացման նպատակ 5 Հասնել գենդերային հավասարության և զորացնել բոլոր կանանց ու աղջիկներին 16-րդ նպատակի 16.3.1-ին, 16.3.2-րդ, 16.4-րդ, 16.6.1-ին, 16.7.1-ին և 16.բ.1-ին կետեր |
2. ԾԱԽՍԱՅԻՆ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԺԾԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ
ՀՀ քննչական կոմիտեն իրականացնում է ծրագիրը, որը հանդիսանում է վարչական բնույթի ծրագիր։
Ծրագրի վերջնական արդյունքն է՝ Քրեական վարույթներով նախաքննության իրականացում, քրեական վարույթների ընթացքի լուծում
Վերջնական արդյունքին հասնելու Կոմիտեի կողմից իրականացվող գործունեության հիմնական նպատակն է քրեական գործերի քննությունը, որի շրջանակներում կարող է անհրաժեշտություն առաջանալ նշանակել մի շարք փորձաքննություններ, դատավարական փաստաթղթերը ներկայացնել թարգմանության, իրավական օգնության համար կազմել և ուղարկել միջազգային հարցումներ՝ համապատասխան երկրի պաշտոնական լեզվով: Բացի այդ քննչական կոմիտեի գործունեության ընթացքում քննիչների վերապատրաստման և պատրաստման գործընթացն ապահովելու համար նրանց ներգրավվում են մի շարք դասընթացներում, համապատասխան վերապատրաստման ծրագրերում, մասնագիտական պատրաստում անցնող ունկնդիրներին տրամադրվում է կրթաթոշակ, ինչպես նաև աշխատանքներ են տարվում ՀՀ քննչական կոմիտեի տեխնիկական հագեցվածության բարելավման ուղղությամբ:
Ներկայացվում է նաև Հավելված 12 ձևաչափը։
3. ՄԺԾԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ԾԱԽՍԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ
3.1. Պարտադիր և հայեցողական ծախսերը
ՄԺԾԾ ժամանակահատվածում ՀՀ քննչական կոմիտեն իրականացնելու է մեկ բյուջետային ծրագիր / դասիչ 1180/, որը ընդգրկում է 7 միջոցառում․
1․ Պարտադիր ծախսերին դասվող միջոցառում`
Քրեական վարույթներով նախաքննության իրականացում /դասիչ 11001/
Վերապատրաստման և պատրաստման կազմակերպում /դասիչ 11002/
ՀՀ քննչական կոմիտեի պահուստային ֆոնդ /դասիչ 11003/
Մասնագիտական պատրաստում անցնող ունկնդիրներին կրթաթոշակի
Տրամադրում դասիչ /12001/
2․ Հայեցողական ծախսերին դասվող միջոցառում՝
ՀՀ քննչական կոմիտեի տեխնիկական հագեցվածության բարելավում /դասիչ 31001/
Դասիչը |
Միջոցառման անվանումը |
Պարտադիր կամ հայեցողական պարտավորությունների շրջանակը |
Պարտադիր պարտավորության շրջանակներում գործադիր մարմնի հայեցողական իրավասությունների շրջանակները |
Պարտադիր կամ հայեցողական պարտավորությունը սահմանող օրենսդրական հիմքերը |
|
Ծրագիր |
Միջոցառում |
||||
Պարտադիր ծախսերին դասվող միջոցառումներ, այդ թվում՝ |
|||||
180 |
11001 |
Քրեական գործերով վարույթի իրականացում |
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ՀՀ քննչական կոմիտեի իրավասությանը վերապահված ենթադրյալ հանցագործությունների օբյեկտիվ և արդյունավետ նախաքննության իրականացում |
հաստիքների քանակները, ընթացիկ ծախսերը |
«Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդված, 47-րդ հոդվածի 1-ին մաս
|
1180 |
11002 |
Վերապատրաստման և պատրաստման կազմակերպում |
ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների երկու տարին մեկ պարտադիր վերապատրաստումների և քննիչների թեկնածությունների ցուցակում ընգրկված անձանց մասնագիտական պատրաստման ապահովում |
- |
«Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մաս, 35-րդ հոդվածի 14-րդ մասի 3-րդ կետ և 18-րդ հոդվածի 9-րդ մաս
|
1180 |
11003 |
ՀՀ քննչական կոմիտեի պահուստային ֆոնդ |
ՀՀ քննչական կոմիտեի արդյունավետ գործունեության ապահովման նպատակով չկանխատեսված ծախսերի կատարման ապահովում |
- |
«Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 3-րդ մաս
|
1180 |
12001 |
Մասնագիտական վերապատրաստում անցնող ունկնդիրներին կրթաթոշակի տրամադրում |
Քննիչների թեկնածություննրի ցուցակում ընգրկված անձանց Արդարադատության Ակադեմիայում ուսումնառության ժամանակ կրթաթոշակի տրամադրում |
|
«Արդարադատության Ակադեմիայի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մաս
|
Հայեցողական ծախսերին դասվող միջոցառումներ, այդ թվում՝ |
|||||
Շարունակական բնույթի հայեցողական ծախսերին դասվող միջոցառումներ, այդ թվում՝ |
|||||
1180 |
31001 |
ՀՀ քննչական կոմիտեի տեխնիկական հագեցվածության բարելավում |
Համակարգչային տեխնիկայի, սարքավորումների և գրասենյակային գույքի ձեռքբերում |
|
|
|
31003 |
ՀՀ քննչական կոմիտեի տրանսպորտային միջոցներով ապահովում |
ՀՀ քննչական կոմիտեի կարիքների համար ավտոմեքենայի ձեռքբերում |
|
|
|
31004 |
ՀՀ քննչական կոմիտեի շենքային պայմանների բարելավում |
ՀՀ քննչական կոմիտեի շենքային պայմանների բարելավում |
|
|
Միջոցառումների վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունն ներկայացվում է Հավելված 1-ի Ձևաչափ 2 -ում (գոյություն ունեցող պարտավորությունների մասով):
3.2. Գոյություն ունեցող ծախսային պարտավորությունները
ՀՀ քննչական կոմիտեի կողմից 2025-2027թթ ժամանակահատվածում իրականացվելու է «1180. ՀՀ քննչական ծառայություններ» ծրագիրը, որի ծախսային պարտավորությունները 2025թվականի համար կազմում են 20593083.1 հազ. դրամ, 2026թվականի համար 18286301.7 հազ. դրամ, 2026 թվականի համար 18502085.9 հազ. դրամ:
Ծրագրի նպատակն է՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ՀՀ քննչական կոմիտեի իրավասությանը վերապահված ենթադրյալ հանցագործությունների կապակցությամբ նախաքննության կազմակերպում և իրականացում, ինչպես նաև ՀՀ գլխավոր դատախազի կողմից քննչական այլ մարմինների վարույթից ՀՀ քննչական կոմիտեի վարույթ հանձնված քրեական գործերով նախաքննության իրականացում: Քննված քրեական գործերով հանցագործությունների կատարմանը նպաստող պատճառների ու պայմանների պարզումը և դրանք վերացնելու և կանխելու ուղղված միջոցների ձեռնարկելու նպատակով` համապատասխան մարմիններին միջնորդագրերի ներկայացնելը, հանցագործությունների քննության մեթոդիկայի ուսումնասիրությունը, քննության դրական փորձի ներդրումը քննչական պրակտիկայում, ստացված դիմումների և բողոքների քննարկումն ու լուծումը, ինչը վերջնական արդյունքում ձգտում է՝ քննության որակի, բազմակողմանիության, լրիվության, օբեկտիվության և արդյունավետության ապահովում, մարդու և քաղաքացու իրավունքների, հիմնարար ազատությունների, անձնական անձեռնմխելիության և մյուս իրավունքների պաշտպանության ապահովում, նախաքնության ժամկետների անհարկի ձգձգումների բացառում, պետությանը և քաղաքացիններին պատճառված վնասի վերականգնման ապահովում, ՀՀ միջազգային պայմանագրերով նախատեսված քրեական գործերով իրավական օգնություն ցույց տալու հարցերի լուծում, կոռուպցիոն երևույթների ծագման, դրանց պատճառների և նպաստող պայմանների բացահայտման ու դրանց կանխմանն ուղղված գործուղությունների իրականացում:
Ծրագրի շրջանակներւմ իրականացվելու են հետևյալ միջոցառումները՝
«11001. Քրեական գործերով վարույթի իրականացում»
Նկարագրությունը՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ՀՀ քննչական կոմիտեի իրավասությանը վերապահված հանցագործությունների օբյեկտիվ և արդյունավետ նախաքննության իրականացում, որի համար պետական բյուջեից նախատեսվում է ֆինանսավորում՝ 2025 թվկանին 17735807.4 հազ. դրամ, 2026 թվականին 17838630.5 հազ. դրամ, 2027 թվականին 18032399.3 հազ. դրամ
«11002. Վերապատրաստման և պատրաստման կազմակերպում»
Նկարագրությունը՝ ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների վերապատրաստման և պատրաստման իրականացում, որի համար պետական բյուջեից նախատեսվում է ֆինանսավորում՝ 2025 թվկանին 22103.4 հազ.դրամ, 2026 թվականին 23424.6 հազ.դրամ 2027 թվականին 23424.6 հազ.դրամ
«11003. ՀՀ քննչական կոմիտեի պահուստային ֆոնդ»
Նկարագրությունը՝ ՀՀ քննչական կոմիտեի արդյունավետ գործունեությանը նպաստում, որի համար պետական բյուջեից նախատեսվում է ֆինանսավորում՝ 2025թվկանին 304367.1 հազ.դրամ, 2026թվականին 316567.4 հազ.դրամ, 2027 թվականին 320834.8 հազ.դրամ
«12001. Մասնագիտական պատրաստում անցնեղ ունկնդիրներին կրթաթոշակի տրամադրում»
Նկարագրությունը՝ Քննիչների թեկնացությունների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման ընթացքում տրվող կրթաթոշակ, որի համար պետական բյուջեից նախատեսվում է ֆինանսավորում՝ 2025 թվկանին 45427.2 հազ.դրամ, 2026թվականին 45427.2 հազ.դրամ, 2027 թվականին 45427.2 հազ.դրամ,
«31001. ՀՀ քննչական կոմիտեի տեխնիկական հագեցվածության բարելավում»
Նկարագրությունը՝ Համակարգչային տեխնիկայի, սարքավորումների և գրասենյակայի գույքի ձեռքբերում, որի համար պետական բյուջեից նախատեսվում է ֆինանսավորում՝ 2025 թվկանին 128863.6 հազ.դրամ, 2026թվականին 60000 հազ.դրամ, 2027 թվականին 80000 հազ.դրամ
«31003. ՀՀ քննչական կոմիտեի տրանսպորտային միջոցներով ապահովում»
Նկարագրությունը՝ ՀՀ քննչական կոմիտեի կարիքների համար ավտոմեքենայի ձեռքբերում, որի համար պետական բյուջեից նախատեսվում է ֆինանսավորում՝ 2025 թվկանին 941000 հազ.դրամ,
«31004. ՀՀ քննչական կոմիտեի շենքային պայմանների բարելավում»
Նկարագրությունը՝ ՀՀ քննչական կոմիտեի շենքային պայմանների բարելավում, որի համար պետական բյուջեից նախատեսվում է ֆինանսավորում՝ 2025 թվկանին 1401992.9հազ.դրամ,
3.3. Նոր նախաձեռնությունները
ՀՀ քննչական կոմիտեն 2025-2027թթ․ միջնաժամկետ ծախսային ծրագրով և 2025թ․ բյուջետային ֆինանսավորման հայտով նոր նախաձեռնություններ չի ներկայացրել, քանի որ հաստատված ծառայությունների շրջանակից դուրս նոր ծառայություններ չի մատուցվելու և հաստատված ծառայությունները չեն տարածվելու շահառուների նոր խմբերի վրա։
4. ՈՉ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻՑ ՍՊԱՍՎՈՂ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ
ՀՀ քննչական կոմիտեն 2025-2027թթ. իրականացվելիք ֆինանսատնտեսական գործունեության արդյունքում ոչ բյուջետային աղբյուրներից սպասվող եկամուտներ չունի:
5. ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ԾՐԱԳՐԵՐԸ/ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ
ՀՀ քննչական կոմիտեն կողմից 2025-2027թթ առաջարկվող բյուջետային ծախսային ծրագրի հատկացումները վարչատարածքային բաժանմամբ (ըստ մարզերի) կատարվում է մարզի կարգավիճակ ունեցող Երեւան քաղաքում և ներկայացված են Հավելված Հ 5-ում։
6. ՄԻՋՈԼՈՐՏԱՅԻՆ (ԽԱՉՎՈՂ) ԲՆՈՒՅԹԻ ԱՌԱՆՁԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ԾՐԱԳՐԵՐԸ/ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ
ՀՀ քննչական կոմիտեն 2025-2027թթ չի իրականցնելու ծրագրեր ու միջոցառումներ որոնք ուղղված լինեն հետևյալ խաչվող քաղաքականությունների ապահովմանը.
-կորոնավիրուսի համավարակի հետևանքների հաղթահարում,
-գենդերային քաղաքականություն
-կլիմայի փոփոխության մեղմմանն և հարմարվողականությանն ուղղված:
7. ԱՐՏԱՔԻՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻՑ` ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ ՍՏԱՑՎՈՂ ՎԱՐԿԵՐԻ ԵՎ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ԾՐԱԳՐԵՐԸ/ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ
2025-2027թթ ՀՀ քննչական կոմիտեն արտաքին աղբյուրներից` պետական բյուջեի խողովակներով ստացվող վարկերի և դրամաշնորհների հաշվին իրականացվելիք ծրագրեր /միջոցառումներ չունի:
8. ՄԺԾԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄ
Հավելված N 8. Ամփոփ ֆինանսական պահանջներ ՄԺԾԾ ժամանակահատվածի համար
(հազար դրամներով) |
||||
|
2024թ. |
2025թ. |
2026թ. |
2027թ. |
1. Պետական մարմնի գծով 2024-2026 թվականների համար սահմանված ֆինանսավորման նախնական ընդհանուր կողմնորոշիչ չափաքանակները |
X |
17462900.4 |
17462900.4 |
17462900.4 |
2. <<ՀՀ 2023թ. պետական բյուջեի մասին>> ՀՀ օրենքով պետական մարմնի գծով սահմանված ընդհանուր հատկացումները |
17462900.4 |
X |
X |
X |
3. Ընդամենը հայտով ներկայացված ընդհանուր ծախսերը` 2024-2026 թթ. ՄԺԾԾ համար (տող 3.1 + տող 3.2 + տող 3.3.) |
X |
117529961.2 |
11830745.3 |
11941195.0 |
3.1 Գոյություն ունեցող ծախսային պարտավորությունների գնահատում 2024-2026 թթ. ՄԺԾԾ համար (առանց ծախսային խնայողությունների վերաբերյալ առաջարկների ներառման) |
X |
20593083.1 |
18286301.7 |
18502085.9 |
3.2 Ծախսային խնայողությունների գծով առաջարկները (-) նշանով |
X |
|
|
|
3.3 Նոր նախաձեռնությունների գծով ընդհանուր ծախսերը |
X |
|
|
|
4. Տարբերությունը ՀՀ 2024թ. պետական բյուջեի համապատասխան ցուցանիշից (տող 3 - տող 2) |
X |
3130182.7 |
823401.3 |
1039185.5 |
5. Տարբերությունը 2024-2026թվականների համար սահմանված ֆինանսավորման նախնական ընդհանուր կողմնորոշիչ չափաքանակներից (տող 3-տող 1) |
X |
3130182.7 |
823401.3 |
1039185.5 |
9. ՀԱՅՏԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՌԻՍԿԵՐԸ
ՀՀ քննչական կոմիտեն հայտի հետ կապված ռիսկեր չունի:
ՀԱՎԵԼՎԱԾ 3 ՄԱՍ 1 ԵՎ 2
ՀԱՎԵԼՎԱԾ 3 ՄԱՍ 3
ՀԱՎԵԼՎԱԾ 3 ՄԱՍ 4
ՀԱՎԵԼՎԱԾ 4
ՀԱՎԵԼՎԱԾ 5
ՀԱՎԵԼՎԱԾ 8
ՀԱՎԵԼՎԱԾ 12
ՀԱՎԵԼՎԱԾ 13