2026-2028 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրի և 2026 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտ
1. ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԹԻՐԱԽՆԵՐԸ ՄԺԾԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ
ՀՀ քննչական կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) հիմնական գործառույթը մինչդատական վարույթի իրականացումն է, որն ամրագրված է ՀՀ Սահմանադրությամբ և Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին ՀՀ օրենքով. Կոմիտեի հիմնական լիազորություններն են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով իր իրավասությանը վերապահված՝ ենթադրյալ հանցագործությունների կապակցությամբ նախաքննության կազմակերպումը և իրականացումը: Կարևորելով առանձին հանցագործությունների դեմ պայքարի առանձնահատկությունները և թիրախային համարելով զարգացող ոլորտներում հանցավորության հակազդման մեխանիզմների ձևավորման պրակտիկան, համընթաց գնալով արդի մարտահրավերներին` Կոմիտեում ձևավորվել են մասնագիտացված վարչություններ և բաժիններ:
Կոմիտեի քննիչները քրեական վարույթների պատշաճ քննությունն ու դրա արդյունավետությունն ապահովելու նպատակով կատարում են օրենքով իրենց վերապահված տարաբնույթ քննչական գործողություններ` հարցաքննություններ, խուզարկություններ, զննություններ, առգրավումներ, անձանց կամ իրերի ճանաչումներ, քննչական փորձարարություններ, նշանակում են տարատեսակ փորձաքննություններ, թարգմանության են ներկայացնում դատավարական փաստաթղթերը և այլն:
Կոմիտեի գործունեության հիմնական խնդիրներն են.
2.1. Քրեական հետապնդում հարուցելու ոլորտ.
1) առերևույթ հանցանք կատարած յուրաքանչյուր անձի նկատմամբ օրենքով սահմանված դեպքերում և կարգով քրեական հետապնդում հարուցելու գործընթացի ապահովում:
2.2. Մինչդատական վարույթի իրականացման ոլորտ.
1) ապահովվելու է նյութերի խորացված ու ամբողջական նախապատրաստման գործընթացի ապահովում,
2) շարունակաբար ամփոփվելու և վերլուծության են ենթարկվելու նախաքննության լրիվության, օբյեկտիվության, բազմակողմանիության և արդյունավետության ապահովման նպատակով` հանցավորության վիճակի, կառուցվածքի և շարժընթացի վերաբերյալ վիճակագրական տվյալները,
3) անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկվելու նախաքննության ժամկետների անհարկի ձգձգումները բացառելու ուղղությամբ,
4) անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկվելու պետությանը, ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասի վերականգնման ուղղությամբ,
5) միջոցներ են ձեռնարկվելու կոնվենցիոն ու քրեադատավարական հիմնադրույթների պահպանմամբ յուրաքանչյուր քրեական վարույթով արդյունավետ քննություն ապահովելու, միասնական իրավակիրառ պրակտիկա ձևավորելու նպատակով իրավապահ բոլոր մարմինների ջանքերի համախմբման ուղղությամբ:
2.3. Տնտեսական բնույթի հանցագործությունների դեմ պայքարի ոլորտ.
1) շարունակվելու են միջոցներ ձեռնարկվել տնտեսական գործերով հանցավոր բոլոր դեպքերի, հանցագործության դրվագների և բոլոր մասնակիցների բացահայտման ուղղությամբ.
2) ձեռնարկվելու են անհրաժեշտ միջոցառումներ՝ տնտեսական և մաքսանենգությունների բնույթի հանցագործությունները ժամանակին հայտնաբերելու և բացահայտելու հարցում այլ իրավապահ մարմինների հետ համագործակցությունը խորացնելու ուղղությամբ.
3) իրականացվելու են համապատասխան միջոցառումներ՝ ուղղված տնտեսական հանցագործությունների երևույթների ծագման, դրանց պատճառների և նպաստող պայմանների հայտնաբերմանը.
4) ակտիվացվելու է համագործակցությունը կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում գործունեություն իրականացնող մարմինների, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների հետ:
2.4 Կիբեռհանցագործությունների դեմ պայքարի ոլորտ.
1) նախատեսվում է իրականացնել քննիչների վերապատրաստումներ կիբեռհանցագործությունների քննության առանձնահատկությունների, բարձր տեխնոլոգիաների ոլորտում հմտությունների զարգացման, տեղեկատվության անվտանգության, համակարգչային համակարգերում առկա տեղեկատվության հետազոտման ուղղությամբ, էլեկտրոնային ապացույցների ձեռք բերման, ոլորտի միջազգային կարգավորումներին, չափանիշներին և առաջատար փորձին ծանոթանալու և հետաքրքրություն ու կարևորություն ներկայացնող այլ թեմաներով.
2) նախատեսվում է իրականացնել կիբեռհանցագործությունների վերաբերյալ բոլոր քրեական վարույթների հաշվառում և համակարգում (կիբեռհանցագործությունների քրեագիտական շտեմարանի ձևավորում), որն օգտակար դերակատարում կունենա հանցագործությունների բացահայտման համար և կգործի համապատասխան ծրագրային ապահովման միջոցով՝ բացահայտման ուղղությամբ աշխատանքներն էլ ավելի արդյունավետ ու ինստիտուցիոնալ առումով առավել համակարգված դարձնելու համար:
2.5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1978-Լ որոշմամբ հաստատված Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության իրականացման 2020-2023 թվականների միջոցառումների ծրագրից բխող գործողությունների ծրագրի 27-րդ և 28-րդ կետերի համաձայն՝ Կոմիտեի կողմից կատարման ենթակա միջոցառումների շրջանակներում նախատեսվում է.
1) ապահովել քննչական և դատավարական գործողությունների տեսաձայնագրումը.
2) համապատասխան կերպով կահավորել քննչական բաժինները ճանաչման ներկայացնելու և առերեսման քննչական գործողությունները մասնակիցների՝ միմյանց տեսողական ընկալումից դուրս իրականացման նպատակով:
2.5. Նախատեսվում է Կոմիտեի իրավասության շրջանակներում հետևողականություն ցուցաբերել ՄԱԿ-ի կայուն զարգացման 16-րդ նպատակի 16.3.1-ին, 16.3.2-րդ, 16.4-րդ, 16.6.1-ին, 16.7.1-ին և 16.բ.1-ին կետերով նախատեսված միջոցառումների իրականացման գործում:
Նպատակը |
Ծրագրի դասիչը և անվանումը |
Ծրագրի վերջնական արդյունքները |
Կապը ՀՀ կառավարության ծրագրով և գործող այլ ռազմավարական փաստաթղթերով սահմանված ՀՀ կառավարության քաղաքականության նպատակների և թիրախների հետ |
Կապը ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների և ցուցանիշների հետ |
||||
Չափորոշիչը |
Ելակետը |
Թիրախը |
||||||
Ցուցա-նիշը |
Ժամ-կետը |
Ցուցա-նիշը |
Ժամ-կետը |
|||||
Քրեական վարույթներով նախաքննության իրականացում |
1180 ՀՀ քննչական ծառայութ-յուններ |
Ընթացք տրված քրեական վարույթների տեսակարար կշիռն ընդհանուր վարույթի մեջ |
63211 |
2024թ |
70000 |
2026թ |
5.Իրավունք և արդարադատություն, 5.5 Կոռուպցիայի դեմ պայքար |
ԿԶՆ 16.3 Խթանել օրենքի գերկայությունն ազգային և միջազգային մակարդակներում և ապահովել արդարադատության հասանելիություն բոլորի համար |
2. ԾԱԽՍԱՅԻՆ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԺԾԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ
Կոմիտեն իրականացնում է «ՀՀ քնչական ծառայություններ» ծրագիրը, որը հանդիսանում է վարչական բնույթի ծրագիր։
Ծրագրի վերջնական արդյունքն է՝ քրեական վարույթներով նախաքննության իրականացումը, քրեական վարույթների ընթացքի լուծումը:
Վերջնարդյունքին հասնելու` Կոմիտեի կողմից իրականացվող գործունեության հիմնական նպատակն է քրեական վարույթների պատշաճ և համակողմանի քննությունը, որի շրջանակներում կարող է անհրաժեշտություն առաջանալ նշանակել տարատեսակ փորձաքննություններ, դատավարական փաստաթղթերը ներկայացնել թարգմանության, իրավական օգնության համար կազմել և ուղարկել միջազգային հարցումներ՝ համապատասխան երկրի պաշտոնական լեզվով: Վերոգրյալին զուգահեռ, Կոմիտեի գործունեության ընթացքում քննիչների վերապատրաստման և պատրաստման գործընթացն ապահովելու համար նրանք ներգրավվում են տարաբնույթ դասընթացներում, համապատասխան վերապատրաստման ծրագրերում, մասնագիտական պատրաստում անցնող ունկնդիրներին տրամադրվում է կրթաթոշակ, ինչպես նաև աշխատանքներ են տարվում Կոմիտեի շենքային պայմանների և տեխնիկական հագեցվածության բարելավման ուղղությամբ:
3. ՄԺԾԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ԾԱԽՍԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ
3.1. Պարտադիր և հայեցողական ծախսերը
ՄԺԾԾ ժամանակահատվածում Կոմիտեն իրականացնելու է մեկ բյուջետային ծրագիր /դասիչ 1180/, որն ընդգրկում է 7 միջոցառում․
1․ Պարտադիր ծախսերին դասվող միջոցառումներ`
Քրեական վարույթներով նախաքննության իրականացում /դասիչ 11001/
Վերապատրաստման և պատրաստման կազմակերպում /դասիչ 11002/
ՀՀ քննչական կոմիտեի պահուստային ֆոնդ /դասիչ 11003/
Մասնագիտական պատրաստում անցնող ունկնդիրներին կրթաթոշակի տրամադրում դասիչ /12001/
Փորձագիտական ծառայությունների տրամադրում և քրեագիտական աջակցություն /դասիչ 11004/
2․ Հայեցողական ծախսերին դասվող միջոցառումներ՝
ՀՀ քննչական կոմիտեի տեխնիկական հագեցվածության բարելավում /դասիչ 31001/
ՀՀ քննչական կոմիտեի շենքային պայմանների բարելավում /դասիչ 31004/
Դասիչը |
Միջոցառման անվանումը |
Պարտադիր կամ հայեցողական պարտավորությունների շրջանակը |
Պարտադիր պարտավորության շրջանակներում գործադիր մարմնի հայեցողական իրավասությունների շրջանակները |
Պարտադիր կամ հայեցողական պարտավորությունը սահմանող օրենսդրական հիմքերը |
|
Ծրագիր |
Միջոցա-ռում |
||||
Պարտադիր ծախսերին դասվող միջոցառումներ, այդ թվում՝ |
|||||
180 |
11001 |
Քրեական գործերով վարույթի իրականացում |
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ՀՀ քննչական կոմիտեի իրավասությանը վերապահված ենթադրյալ հանցագործությունների օբյեկտիվ և արդյունավետ նախաքննության իրականացում |
հաստիքների քանակները, ընթացիկ ծախսերը |
«Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդված, 47-րդ հոդվածի 1-ին մաս
|
1180 |
11002 |
Վերապատրաստ-ման և պատրաստման կազմակերպում |
ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների երկու տարին մեկ պարտադիր վերապատրաստումների և քննիչների թեկնածությունների ցուցակում ընգրկված անձանց մասնագիտական պատրաստման ապահովում |
- |
«Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մաս, 35-րդ հոդվածի 14-րդ մասի 3-րդ կետ և 18-րդ հոդվածի 9-րդ մաս
|
1180 |
11003 |
ՀՀ քննչական կոմիտեի պահուստային ֆոնդ |
ՀՀ քննչական կոմիտեի արդյունավետ գործունեության ապահովման նպատակով չկանխատեսված ծախսերի կատարման ապահովում |
- |
«Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 3-րդ մաս
|
1180 |
12001 |
Մասնագիտական վերապատրաստում անցնող ունկնդիրներին կրթաթոշակի տրամադրում |
Քննիչների թեկնածությունների ցուցակում ընգրկված անձանց Արդարադատության Ակադեմիայում ուսումնառության ժամանակ կրթաթոշակի տրամադրում |
|
«Արդարադատության Ակադեմիայի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մաս
|
1180 |
11004 |
Փորձագիտական ծառայությունների տրամադրում |
Փորձագիտական ծառայությունների տրամադրում և քրեագիտական աջակցություն |
|
ՀՀ կառավարության N650-Ն որոշում |
Հայեցողական ծախսերին դասվող միջոցառումներ, այդ թվում՝ |
|||||
Շարունակական բնույթի հայեցողական ծախսերին դասվող միջոցառումներ, այդ թվում՝ |
|||||
1180 |
31001 |
ՀՀ քննչական կոմիտեի տեխնիկական հագեցվածության բարելավում |
Համակարգչային տեխնիկայի, սարքավորումների և գրասենյակային գույքի ձեռքբերում |
|
|
|
31004 |
ՀՀ քննչական կոմիտեի շենքային պայմանների բարելավում |
ՀՀ քննչական կոմիտեի շենքային պայմանների բարելավում |
|
|
3.2. Գոյություն ունեցող ծախսային պարտավորությունները
Կոմիտեի կողմից 2026-2028թթ. ժամանակահատվածում իրականացվելու է «1180. ՀՀ քննչական ծառայություններ» ծրագիրը, որի ծախսային պարտավորությունները 2026 թվականի համար կազմում են 21695339.6 հազ. դրամ, 2027 թվականի համար 20258534.2 հազ. դրամ, 2028 թվականի համար 20325452.3 հազ. դրամ:
Ծրագրի նպատակն է՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով Կոմիտեի իրավասությանը վերապահված ենթադրյալ հանցագործությունների կապակցությամբ նախաքննության կազմակերպումը և իրականացումը, ինչպես նաև ՀՀ գլխավոր դատախազի կողմից քննչական այլ մարմինների վարույթից Կոմիտեի վարույթ հանձնված քրեական գործերով նախաքննության իրականացումը: Քննված քրեական վարույթներով հանցագործությունների կատարմանը նպաստող պատճառների ու պայմանների պարզումը, դրանք վերացնելու և կանխելու ուղղված միջոցների ձեռնարկելու նպատակով` համապատասխան մարմիններին միջնորդագրեր ներկայացնելը, հանցագործությունների քննության մեթոդիկայի ուսումնասիրությունը, քննության դրական փորձի ներդրումը քննչական պրակտիկայում, ստացված դիմումների և բողոքների քննարկումն ու լուծումը, ինչը վերջնական արդյունքում ձգտում է՝ քննության որակի, բազմակողմանիության, լրիվության, օբյեկտիվության և արդյունավետության ապահովմանը, մարդու և քաղաքացու իրավունքների, հիմնարար ազատությունների, անձնական անձեռնմխելիության և մյուս իրավունքների պաշտպանության ապահովմանը, նախաքննության ժամկետների անհարկի ձգձգումների բացառմանը, պետությանը և քաղաքացիներին պատճառված վնասի վերականգնման ապահովմանը, ՀՀ միջազգային պայմանագրերով նախատեսված քրեական գործերով իրավական օգնություն ցույց տալու հարցերի լուծմանը, կոռուպցիոն երևույթների ծագմանը, դրանց պատճառների և նպաստող պայմանների բացահայտմանն ու դրանց կանխմանն ուղղված գործողությունների իրականացմանը:
Ծրագրի շրջանակներւմ իրականացվելու են հետևյալ միջոցառումները՝
«11001. Քրեական գործերով վարույթի իրականացում»
Նկարագրությունը՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով Կոմիտեի իրավասությանը վերապահված հանցագործությունների օբյեկտիվ և արդյունավետ նախաքննության իրականացում, որի համար պետական բյուջեից նախատեսվում է ֆինանսավորում՝ 2026 թվականին 18535412 հազ. դրամ, 2027 թվականին 17945262.5 հազ. դրամ, 2028 թվականին 18010472.5 հազ. դրամ:
«11002. Վերապատրաստման և պատրաստման կազմակերպում»
Նկարագրությունը՝ Կոմիտեի ծառայողների վերապատրաստման և պատրաստման իրականացում, որի համար պետական բյուջեից նախատեսվում է ֆինանսավորում՝ 2026 թվականին 22436.4 հազ.դրամ, 2027 թվականին 22436.4 հազ.դրամ, 2028 թվականին 22436.4 հազ.դրամ:
«11003. ՀՀ քննչական կոմիտեի պահուստային ֆոնդ»
Նկարագրությունը՝ Կոմիտեի արդյունավետ գործունեությանը նպաստում, որի համար պետական բյուջեից նախատեսվում է ֆինանսավորում՝ 2026 թվականին 318200 հազ.դրամ, 2027 թվականին 320207.5 հազ.դրամ, 2028 թվականին 321915.6 հազ.դրամ:
«11004. Փորձագիտական ծառայությունների տրամադրում»
Նկարագրությունը՝ փորձագիտական ծառայությունների տրամադրում և քրեագիտական աջակցություն, որի համար պետական բյուջեից նախատեսվում է ֆինանսավորում՝ 2026 թվականին 1798695.0 հազ.դրամ, 2027 թվականին 1798695.0 հազ.դրամ, 2028 թվականին 1798695.0 հազ.դրամ:
«12001. Մասնագիտական պատրաստում անցնող ունկնդիրներին կրթաթոշակի տրամադրում»
Նկարագրությունը՝ քննիչների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման ընթացքում տրվող կրթաթոշակ, որի համար պետական բյուջեից նախատեսվում է ֆինանսավորում՝ 2026 թվականին 41932.8 հազ.դրամ, 2027 թվականին 41932.8 հազ.դրամ, 2028 թվականին 41932.8 հազ.դրամ:
«31001. ՀՀ քննչական կոմիտեի տեխնիկական հագեցվածության բարելավում»
Նկարագրությունը՝ համակարգչային տեխնիկայի, սարքավորումների և գրասենյակային գույքի ձեռքբերում, որի համար պետական բյուջեից նախատեսվում է ֆինանսավորում՝ 2026 թվականին 164900 հազ.դրամ, 2027 թվականին 130000 հազ.դրամ, 2028 թվականին 130000 հազ.դրամ :
«31004. ՀՀ քննչական կոմիտեի շենքային պայմանների բարելավում»
Նկարագրությունը՝ Կոմիտեի շենքային պայմանների բարելավում, որի համար պետական բյուջեից նախատեսվում է ֆինանսավորում՝ 2026 թվականին 813763.4 հազ.դրամ:
3.3. Նոր նախաձեռնությունները
Կոմիտեն 2026-2028թթ․ միջնաժամկետ ծախսային ծրագրով և 2026թ․ բյուջետային ֆինանսավորման հայտով նոր նախաձեռնություններ չի ներկայացրել, քանի որ հաստատված ծառայությունների շրջանակից դուրս նոր ծառայություններ չի մատուցվելու և հաստատված ծառայությունները չեն տարածվելու շահառուների նոր խմբերի վրա։
4. ՈՉ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻՑ ՍՊԱՍՎՈՂ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ
Կոմիտեն 2026-2028թթ․ իրականացվելիք ֆինանսատնտեսական գործունեության արդյունքում ոչ բյուջետային աղբյուրներից սպասվող եկամուտներ չունի:
5. ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ԾՐԱԳՐԵՐԸ/ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ
Կոմիտեի կողմից 2026-2028թթ. առաջարկվող բյուջետային ծախսային ծրագրի հատկացումները վարչատարածքային բաժանմամբ (ըստ մարզերի) միջոցառումներ չեն նախատեսում։
6. ՄԻՋՈԼՈՐՏԱՅԻՆ (ԽԱՉՎՈՂ) ԲՆՈՒՅԹԻ ԱՌԱՆՁԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ԾՐԱԳՐԵՐԸ/ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ
Կոմիտեն 2026-2028թթ. չի իրականացնելու ծրագրեր ու միջոցառումներ, որոնք ուղղված լինեն հետևյալ խաչվող քաղաքականությունների ապահովմանը.
- գենդերային քաղաքականություն,
- կլիմայի փոփոխության մեղմմանը և հարմարվողականությանն ուղղված:
7. ԱՐՏԱՔԻՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻՑ` ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ ՍՏԱՑՎՈՂ ՎԱՐԿԵՐԻ ԵՎ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ԾՐԱԳՐԵՐԸ/ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ
2026-2028թթ. Կոմիտեն արտաքին աղբյուրներից` պետական բյուջեի խողովակներով ստացվող վարկերի և դրամաշնորհների հաշվին իրականացվելիք ծրագրեր /միջոցառումներ չունի:
8. ՄԺԾԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄ
Հավելված N 8. Ամփոփ ֆինանսական պահանջներ ՄԺԾԾ ժամանակահատվածի համար. |
|||||
Հայտով ներկայացված՝ 2026-2028թթ. ընդհանուր ծախսերի համեմատությունը ՀՀ 2025թ. պետական բյուջեի և 2026-2028թթ. համար սահմանված նախնական կողմնորոշիչ չափաքանակների հետ |
|||||
(հազար դրամներով) |
|||||
|
2025թ. |
2026թ. |
2027թ. |
2028թ. |
|
1. Պետական մարմնի գծով 2026-2028 թվականների համար սահմանված ֆինանսավորման նախնական ընդհանուր կողմնորոշիչ չափաքանակները* |
X |
|
|
|
|
2. ՀՀ 2025թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով պետական մարմնի գծով սահմանված ընդհանուր հատկացումները |
18986223.7 |
X |
X |
X |
|
3. Ընդամենը հայտով ներկայացված ընդհանուր ծախսերը` 2026-2028 թթ. ՄԺԾԾ համար (տող 3.1 + տող 3.2 + տող 3.3.) |
X |
21695339.6 |
20258534.2 |
20325452.3 |
|
3.1 Գոյություն ունեցող ծախսային պարտավորությունների գնահատում 2026-2028թթ. ՄԺԾԾ համար (առանց ծախսային խնայողությունների վերաբերյալ առաջարկների ներառման) |
X |
21695339.6 |
20258534.2 |
20325452.3 |
|
3.2 Ծախսային խնայողությունների գծով առաջարկները (-) նշանով |
X |
|
|
|
|
3.3 Նոր նախաձեռնությունների գծով ընդհանուր ծախսերը |
X |
|
|
|
|
4. Տարբերությունը ՀՀ 2024թ. պետական բյուջեի համապատասխան ցուցանիշից (տող 3 - տող 2) |
X |
2709115.9 |
1272310.5 |
1339228.6 |
|
5. Տարբերությունը 2025-2027 թվականների համար սահմանված ֆինանսավորման նախնական ընդհանուր կողմնորոշիչ չափաքանակներից (տող 3-տող 1) |
X |
21695339.6 |
20258534.2 |
20325452.3 |
9. ՀԱՅՏԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՌԻՍԿԵՐԸ
Այս բաժնում պահանջվող հայտի հետ կապված ռիսկերի ներկայացումը Հավելված 10 ձևաչափով, համաձայն 2026-2028թթ. մեթոդական ցուցումների պահանջների կներկայացվի Կոմիտեի 2026թ․ բյուջետային հայտի հետ մեկտեղ։
10. ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ /ԱՆՁՆԱԳԻՐ/
Բյուջետային ծրագրի նկարագրերը /անձնագրերը/ Հավելված 13 ձևաչափով կներկայացվի 2026 թվականի բյուջետային հայտի տրամադրման փուլում:
ՀԱՎԵԼՎԱԾ 3 ՄԱՍ 1
ՀԱՎԵԼՎԱԾ 3 ՄԱՍ 2
ՀԱՎԵԼՎԱԾ 3 ՄԱՍ 3
ՀԱՎԵԼՎԱԾ 8