Լրահոս
17.06.16, 15:38

25-ամյա երիտասարդը կասկածվում է 18-ամյա աղջկան առևանգելու մեջ

25-ամյա երիտասարդը կասկածվում է 18-ամյա աղջկան առևանգելու մեջ

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 18-ամյա աղջկան առևանգելու դեպքի առթիվ։ Կասկածյալը ձերբակալվել է։

2016թ. հունիսի 14-ին Սյունիքի մարզի բնակչուհի Ա.Ղուլյանից ահազանգ է ստացվել, որ նույն օրը՝ 14:00-ի սահմաններում, Գորիսի դատարանի դիմացից ոմն Ալիկ, ամուսնության նպատակով, առևանգել է 1998թ. ծնված դստերը և տարել անհայտ ուղղությամբ:

Հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Ձեռնարկվել անհետաձգելի քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ առևանգման հանգամանքները  պարզելու, աղջկան հայտնաբերելու ուղղությամբ, առգրավվել դատարանի տարածքում առկա տեսանկարահանող սարքերի տեսագրությունները։

Պարզվել է ոմն Ալիկի ինքնությունը, ով Սյունիքի մարզի բնակիչ է՝ 25 տարեկան։ Նախնական քննության տվյալներով՝ վերջինս, համաձայնության գալով իր հորեղբոր որդիների հետ, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրի վարչական շենքի դիմացից 2016թ. հունիսի 14-ին, բռնություն գործադրելու միջոցով, 18-ամյա աղջկան, վերջինիս կամքին հակառակ,  նստեցրել է «Վազ 21061» մակնիշի  ավտոմեքենան և տարել  անհայտ ուղղությամբ:

Կասկածյալը հունիսի 16-ին հայտնաբերվել է և ձերբակալվել։

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: