Թափուր հաստիքներ
27.05.25,
12:42
Հայտարարություն
ՀՀ քննչական կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) զինվորական քննչական գլխավոր վարչության (այսուհետ՝ Գլխավոր վարչություն) աջակցող բաժնի (այսուհետ՝ Բաժին) մասնագետ (ծածկագիր՝ 33-3.1-Մ6-2).
- Հիմնական գործառույթները՝
Բաժնի մասնագետը`
- իրականացնում է Գլխավոր վարչությունում հարուցված, կարճված, կասեցված, մերժված, դատարան ուղարկված և դատարանի կողմից ետ վերադարձված քրեական գործերի հաշվառման, ընդունման-հանձնման և դրանք արխիվի բաժին ուղարկման աշխատանքները.
- իրականացնում է Գլխավոր վարչությունում ստացվող փաստաթղթերի, նյութերի, քրեական գործերի ընդունման, գրանցման, հաշվառման և դրանք Կոմիտեի արխիվ հանձնման աշխատանքները.
- օժանդակում է Գլխավոր վարչությունից ուղարկվող քրեական գործերի ընդունման, գրանցման, հաշվառման և ելքագրման աշխատանքներին.
- մասնակցում է Գլխավոր վարչությունում քննվող քրեական գործերի թվայնացման, պատճենահանման աշխատանքներին.
- իրականացնում է Գլխավոր վարչությունում հաշվառվող և վարվող մատյանների, կարգագրերի և անվանակարգի կազմման աշխատանքները.
- օժանդակում է Գլխավոր վարչության ստորաբաժանումներում արխիվի վարման, ակտավորման և Կոմիտեի արխիվ հանձնման աշխատանքներին:
- Նշված ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝
- Առնվազն միջնակարգ կրթություն:
- ՀՀ Սահմանադրության, «Քաղաքացիական ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին», «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին», «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» և «Հանրագրերի մասին» ՀՀ օրենքների, իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև՝
- տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
- համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
- նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվություն ստանձնելու կարողություն.
- Ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու ժամկետը սահմանվում է մինչև հիմնական աշխատողի վերադարձը.
- աշխատավարձի չափը՝ 139.776 (հարյուր երեսունինը հազար յոթ հարյուր յոթանասունվեց) դրամ.
- աշխատավայրի հասցեն՝ ՀՀ, ք. Երևան, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան, Բաբայան 4.
- ընտրությունը կատարվելու է ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության եղանակով:
- Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ՀՀ քննչական կոմիտե ներկայացնեն.
- գրավոր դիմում (ձևը կցվում է),
- անձնագիր և/կամ նույնականացման քարտի լուսապատճեն (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի կցում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսապատճեն),
- բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի(երի) լուսապատճեն,
- աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի լուսապատճեն,
- ինքնակենսագրություն (ազատ ոճով),
- արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսապատճեն,
- լուսանկար՝ 3X4 չափսի,
- բժշկական տեղեկանք:
Օտարալեզու փաստաթղթի(երի) հետ ներկայացնել նաև տվյալ փաստաթղթի(երի) նոտարական թարգմանությամբ հայերեն տարբերակը:
- Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր՝ ժամը 9:30-ից մինչև 12:30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
- Դիմումների ընդունման վերջնաժամկետն է` 02.06.2025թ.:
ՀՀ քաղաքացիները քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելու համար կարող են դիմել ՀՀ քննչական կոմիտե (ք. Երևան, Մամիկոնյանց 46/1, հեռ. 012 515-337 (1911) կամ դիմումը ներկայացնել էլեկտրոնային փոստի միջոցով՝ kadrer@investigative.am հասցեին: