Թափուր հաստիքներ
02.06.25,
15:06
Հայտարարություն
ՀՀ քննչական կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) արխիվի բաժնի (այսուհետ՝ Բաժին) ավագ արխիվավար (ծածկագիր՝ 33-2.2-Մ3-3).
- Հիմնական գործառույթները՝
Բաժնի ավագ արխիվավարը`
- մասնակցում է արխիվ հանձնված վարույթը կարճված քրեական գործերի, դրանց թվայնացված նյութեր պարունակող էլեկտրոնային կրիչների, դատարան ուղարկված քրեական գործերի թվայնացված նյութեր պարունակող էլեկտրոնային կրիչների, քրեական գործի հարուցումը մերժված նյութերի, անձնական գործերի, գրքերի, մատյանների, կարգագրերի, վարույթների (այսուհետ՝ փաստաթղթերի) սահմանված կարգով ընդունման, ուսումնասիրության, դասակարգման, հաշվառման, պահպանության ապահովման, պլանավորված համալրման, օգտագործման և հանձնման այդ թվում Կոմիտեի նախագահի արխիվի վարման աշխատանքներին.
- մասնակցում է արխիվ հանձնված վարույթը կարճված քրեական գործերի և քրեական գործի հարուցումը մերժված նյութերի ընդունման, և դրանց վերաբերյալ ամսական, կիսամյակային և տարեկան հաշվետվությունների կազմման աշխատանքներին.
- իրականացնում է արխիվում պահվող փաստաթղթերի տեղեկատու-որոնողական համակարգի (տվյալների բազա) վարման և կատարելագործման աշխատանքները.
- մասնակցում է վարույթը կարճված և դատարան ուղարկված քրեական գործերի փաստաթղթերի լիարժեքության ապահովման, քննիչի կողմից լրացվող տեղեկատվական քարտերում զետեղված տվյալների ստուգման գործընթացին.
- մասնակցում է տեղեկատու-որոնողական համակարգի տվյալների բազայից պահանջվող տեղեկանքների կազմման և նախաքննության մարմինների կողմից համապատասխան ուսումնասիրություններ, հետազոտություններ և հաշվառումներ կատարելու համար անհրաժեշտ վիճակագրության, հաշվետվությունների և ցուցակների տրամադրման աշխատանքներին, այդ թվում՝ ընտանեկան բռնության դեպքերով հարուցված քրեական գործերով.
- իրականացնում է վարույթը կարճված և դատարան ուղարկված քրեական գործերի փաստաթղթերի լիարժեքության ապահովումը, քննիչի կողմից լրացվող տեղեկատվական քարտերում զետեղված տվյալների ստուգման գործընթացը, վերլուծում և արձանագրում է հայտնաբերված խախտումները.
- մասնակցում է արխիվային փաստաթղթերի ժամանակավոր օգտագործման (տրամադրման, անհրաժեշտության դեպքում տեղում ուսումնասիրության և վերադարձման) գործընթացին.
- իրականացնում է նախաքննության մարմինների և այլ գերատեսչությունների (դատարաններ, դատախազություն) պահանջով արխիվային փաստաթղթերի, քրեական գործերի և դրանց թվայնացված նյութերի տրամադրման աշխատանքները.
- մասնակցում է փաստաթղթերի փորձաքննությամբ արժեքավորման աշխատանքներին, մշտական, երկարաժամկետ պահպանության փաստաթղթերի, անձնակազմին վերաբերող փաստաթղթերի ցուցակների և պահպանության ոչ ենթակա փաստաթղթերի առանձնացման մասին ակտերի կազմմանը.
- իրականացնում է պահպանության ոչ ենթակա փաստաթղթերի ոչնչացման աշխատանքները.
- մասնակցում է տարածքային ստորաբաժանումների կողմից արխիվների վարման, փաստաթղթերի պահպանության ժամկետների, ցուցակների և պահպանության ոչ ենթակա փաստաթղթերի առանձնացման մասին ակտերի նկատմամբ հսկողության իրականացման և մեթոդական օգնության տրամադրման աշխատանքներին.
- մասնակցում է արխիվային գործի վերաբերյալ մասնագիտական խորհրդատվությունների կազմակերպման և իրականացման աշխատանքներին.
- մասնակցում է արխիվային գործին առնչվող իրավական ակտերի նախագծերի նախապատրաստման, մշակման աշխատանքներին.
- մասնակցում է սահմանված կարգով փաստաթղթերի՝ Հայաստանի Հանրապետության ազգային արխիվ հանձնելու գործընթացին.
- մասնակցում է յուրաքանչյուր հինգ տարին մեկ Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության կողմից հաստատված «Կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի փաստաթղթերի պահպանության կազմակերպման մասին» վիճակագրական հաշվետվություն 2-ԿԱ ձևի կազմման և պետական արխիվ ներկայացման աշխատանքներին.
- իրականացնում է արխիվային գրքերի կազմման և վարման աշխատանքները:
- Նշված ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝
- Բարձրագույն կրթություն:
- Հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ փաստաթղթավարության բնագավառում` մեկ տարվա աշխատանքային ստաժ:
- ՀՀ Սահմանադրության, «Քաղաքացիական ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին», «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» և «Արխիվային գործի մասին» ՀՀ օրենքների, իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև՝
- տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
- համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
- նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվություն ստանձնելու կարողություն.
- Ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու ժամկետը սահմանվում է մինչև հիմնական աշխատողի վերադարձը.
- աշխատավարձի չափը՝ 221.312 (երկու հարյուր քսանմեկ հազար երեք հարյուր տասներկու) դրամ.
- աշխատավայրի հասցեն՝ ՀՀ, ք. Երևան, Արաբկիր վարչական շրջան, Մամիկոնյանց 46/5.
- ընտրությունը կատարվելու է ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության եղանակով:
- Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ՀՀ քննչական կոմիտե ներկայացնեն.
- գրավոր դիմում (ձևը կցվում է),
- անձնագիր և/կամ նույնականացման քարտի լուսապատճեն (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի կցում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսապատճեն),
- բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի(երի) լուսապատճեն,
- աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի լուսապատճեն,
- ինքնակենսագրություն (ազատ ոճով),
- արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսապատճեն,
- լուսանկար՝ 3X4 չափսի,
- բժշկական տեղեկանք:
Օտարալեզու փաստաթղթի(երի) հետ ներկայացնել նաև տվյալ փաստաթղթի(երի) նոտարական թարգմանությամբ հայերեն տարբերակը:
- Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր՝ ժամը 9:30-ից մինչև 12:30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
- Դիմումների ընդունման վերջնաժամկետն է` 05.06.2025թ․:
ՀՀ քաղաքացիները քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելու համար կարող են դիմել ՀՀ քննչական կոմիտե (ք. Երևան, Մամիկոնյանց 46/1, հեռ 012 515-337 կամ դիմումը ներկայացնել էլեկտրոնային փոստի միջոցով՝ kadrer@investigative.am հասցեին: