25.12.2025

Հայտարարություն՝ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնի աջակցող բաժնի մասնագետի քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը համալրելու համար գրանցված անձանց հարցազրույցի հրավիրելու մասին

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն հայտարարում է մրցույթ՝ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնի աջակցող բաժնի մասնագետի (ծածկագիր՝ 33-4.6-Մ6-2) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը համալրելու համար և վարկանիշային ցուցակի համապատասխան համարներում գրանցված անձանց հրավիրում է հարցազրույցի, որը տեղի կունենա 2026 թվականի հունվարի 14-ին, ժամը 12:00-ին՝ ՀՀ քննչական կոմիտեի վարչական շենքում (ք.Երևան, Մամիկոնյանց 46/5):

Կից ներկայացվում է քաղաքացիական ծառայության նշված թափուր պաշտոնի անձնագիրը:

Հարցազրույցին հրավիրվող անձը հարցազրույցի օրը պետք է ներկայացնի հետևյալ բնօրինակ փաստաթղթերը՝

1. Անձնագիր կամ նույնականացման քարտ (ՀԾ համարանիշ).

2. Դիպլոմ (առկայության դեպքում).
3.Աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ (առկայության դեպքում).
4.Արական սեռի անձիք՝ զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից զինվորական կցագրման վկայական կամ համապատասխան տեղեկանք:

Հարցազրույցը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՓՈՒԼՈՒՄ ՍՏՈՒԳՎՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ ԵՎ ԴՐԱՆՔ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի 2022 թվականի սեպտեմբերի 06-ի «Հայաստանի հանրապետության քննչական կոմիտեի գործավարության կարգը, գործավարությունում օգտագործվող ձևաթղթերի և մատյանների ձևերը, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի իրավական ակտերի նախագծերի մշակման, շրջանառման, իրավական ակտերի հաշվառման, իրազեկման կարգը և Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կնիքների, դրոշմակնիքների շրջանառության կարգը հաստատելու մասին» N 145-Լ հրաման.
    հղում՝ https://www.investigative.am/news/hh-qnnchakan-komitei-naxagahi-2022t-septemberi-6-i-n145-l-hramany-inkorporacia-lracvac-24-05-20242t-n-133-l

  • «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ներքին կարգապահական կանոնները և Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի վարքագծի կանոնները հաստատելու մասին» ՀՀ քննչական կոմիտեի նախագահի 14.07.2022թ. N 93-Լ հրաման.
    հղումը՝  https://www.investigative.am/storage/files/%D5%80%D5%90%D4%B1%D5%84%D4%B1%D5%86%D5%86%D4%B5%D5%90/93-l.pdf


Հիմնական աշխատավարձը կազմում է
139.776 (հարյուր երեսունինը հազար յոթ հարյուր յոթանասունվեց) ՀՀ դրամ:


Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվություն ստանձնելու կարողություն:

Աշխատավայրի հասցեն՝ ՀՀ, ք.Երևան, Կենտրոն վարչական շրջան, Խանջյան 43, թիվ 17 շինություն:

Վարկանիշային ցուցակից հարցազրույցի հրավիրված թեկնածուն տեղեկանում է հարցազրույցի հրավիրվելու մասին իր էլեկտրոնային փոստի հասցեին և իր անձնական էջին ուղարկված ծանուցումների միջոցով:

Սույն հայտարարության մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://cso.gov.am/rating-interview-competitions/15343/view

Անհրաժեշտ տեղեկությունների համար կարող եք զանգահարել` 012 515-337 (ներքին՝ 1911) հեռախոսահամարով կամ ուղարկել հաղորդագրություն kadrer@investigative.am էլեկտրոնային հասցեին: