15.01.2026
Տեղեկատվություն՝ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնի աջակցող բաժնի ավագ մասնագետի թափուր պաշտոնը համալրելու նպատակով անցկացված մրցույթի մասին
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնի աջակցող բաժնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 33-4.7-Մ3-1) թափուր պաշտոնը համալրելու նպատակով 2026 թվականի հունվարի 15-ին՝ ժամը 14։30-ին, անցկացված արտաքին մրցույթի հարցազրույցի փուլը հաղթահարած միակ մասնակիցն է՝ Լիանա Վասիլի Ավետիսյանը: