Հայտարարություն՝ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնի աջակցող բաժնի մասնագետի թափուր պաշտոնը զբաղեցնելու մասին
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն հայտարարում է մրցույթ՝ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնի աջակցող բաժնի մասնագետի (ծածկագիր՝ 33-4.7-Մ6-2) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը համալրելու համար և վարկանիշային ցուցակի համապատասխան համարներում գրանցված անձանց հրավիրում է հարցազրույցի, որը տեղի կունենա 2026 թվականի փետրվարի 19-ին, ժամը 11:00-ին՝ ՀՀ քննչական կոմիտեի վարչական շենքում (ք.Երևան, Մամիկոնյանց 46/5):
Կից ներկայացվում է քաղաքացիական ծառայության նշված թափուր պաշտոնի անձնագիրը:
Հարցազրույցին հրավիրվող անձը հարցազրույցի օրը պետք է ներկայացնի հետևյալ բնօրինակ փաստաթղթերը՝
- Անձնագիր կամ նույնականացման քարտ (ՀԾ համարանիշ).
- Դիպլոմ (առկայության դեպքում).
- Աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ (առկայության դեպքում).
- Արական սեռի անձիք՝ զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից զինվորական կցագրման վկայական կամ համապատասխան տեղեկանք:
Հարցազրույցը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՓՈՒԼՈՒՄ ՍՏՈՒԳՎՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ ԵՎ ԴՐԱՆՔ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ
• «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենք.
հղումը՝ https://www.arlis.am/hy/acts/203929/latest
• «Հանրագրերի մասին» ՀՀ օրենք.
հղումը՝ https://www.arlis.am/hy/acts/151406/latest
• «Հանրային ծառայության մասին» օրենք.
հղումը՝ https://www.arlis.am/hy/acts/208569/latest
• «Քաղաքացիական ծառայության մասին» օրենք․
հղումը՝ https://www.arlis.am/hy/acts/204205
• Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի 2022 թվականի սեպտեմբերի 06-ի «Հայաստանի հանրապետության քննչական կոմիտեի գործավարության կարգը, գործավարությունում օգտագործվող ձևաթղթերի և մատյանների ձևերը, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի իրավական ակտերի նախագծերի մշակման, շրջանառման, իրավական ակտերի հաշվառման, իրազեկման կարգը և Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կնիքների, դրոշմակնիքների շրջանառության կարգը հաստատելու մասին» N 145-Լ հրաման.հղում՝ https://www.investigative.am/news/hh-qnnchakan-komitei-naxagahi-2022t-septemberi-6-i-n145-l-hramany-inkorporacia-lracvac-24-05-20242t-n-133-l
• «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ներքին կարգապահական կանոնները և Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի վարքագծի կանոնները հաստատելու մասին» ՀՀ քննչական կոմիտեի նախագահի 14.07.2022թ. N 93-Լ հրաման.
հղումը՝ https://www.investigative.am/storage/files/%D5%80%D5%90%D4%B1%D5%84%D4%B1%D5%86%D5%86%D4%B5%D5%90/93-l.pdf
Հիմնական աշխատավարձը կազմում է 139.776 (հարյուր երեսունինը հազար յոթ հարյուր յոթանասունվեց) ՀՀ դրամ:
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվություն ստանձնելու կարողություն:
Աշխատավայրի հասցեն՝ Հայաստան, ք.Երևան Կենտրոն վարչական շրջան, Վրացյան 90:
Վարկանիշային ցուցակից հարցազրույցի հրավիրված թեկնածուն տեղեկանում է հարցազրույցի հրավիրվելու մասին իր էլեկտրոնային փոստի հասցեին և իր անձնական էջին ուղարկված ծանուցումների միջոցով:
Սույն հայտարարության մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://cso.gov.am/rating-interview-competitions/15768/view
Անհրաժեշտ տեղեկությունների համար կարող եք զանգահարել` 012 515-337 (ներքին՝ 1911) հեռախոսահամարով կամ ուղարկել հաղորդագրություն kadrer@investigative.am էլեկտրոնային հասցեին: