16.02.2026
Տեղեկատվություն՝ Քննչական կոմիտեի կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում փորձագետ ներգրավելու մասին
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում փորձագետ ներգրավելու համար 2026 թվականի փետրվարի 6-ին հայտարարված մրցույթին մասնակցելու դիմում է ներկայացրել՝ Կարեն Արմանի Աղումյանը:
Ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում՝ Կարեն Արմանի Աղումյանի հետ կնքվել է պայմանագիր: