Հայտարարություն՝ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնի աջակցող բաժնի մասնագետի քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը համալրելու մասին
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն հայտարարում է մրցույթ՝ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնի աջակցող բաժնի մասնագետի (ծածկագիր՝ 33-4.6-Մ6-2) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը համալրելու համար և վարկանիշային ցուցակի համապատասխան համարներում գրանցված անձանց հրավիրում է հարցազրույցի, որը տեղի կունենա 2026 թվականի մարտի 25-ին, ժամը 17:00-ին՝ ՀՀ քննչական կոմիտեի վարչական շենքում (ք.Երևան, Մամիկոնյանց 46/5):
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնի աջակցող բաժնի մասնագետի (ծածկագիր՝ 33-4.6-Մ6-2) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների մասին տեղեկավությունը ներառված է պաշտոնի անձնագրում (հղումը՝ https://cso.gov.am/competitions/16189/position-detail):
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿ
Հարցազրույցին հրավիրվող անձը հարցազրույցի օրը պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերի բնօրինակները՝
1. Անձնագիր կամ նույնականացման քարտ (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք).
2. կրթությունը հավաստող փաստաթուղթը.
2.1 եթե անձը ստացել է միայն միջնակարգ կրթություն, ապա ներկայացվում է միջնակարգ կրթությունը հավաստող փաստաթուղթը,
2.2 եթե անձը ստացել է բարձրագույն կրթություն, ապա ներկայացվում է բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթ(եր)ի՝ դիպլոմ(ներ)ը:
3. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ (առկայության դեպքում).
4. արական սեռի անձիք՝ զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից զինվորական կցագրման վկայական կամ համապատասխան տեղեկանք:
Հարցազրույցը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:
Հարցազրույցի փուլում ստուգվող մասնագիտական գիտելիքներ և դրանք կիրառելու կարողությունները կազմված են հետևյալ բնագավառներից՝
• «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենք. հղումը՝ https://www.arlis.am/hy/acts/203929/latest
• «Հանրագրերի մասին» ՀՀ օրենք.
հղումը՝ https://www.arlis.am/hy/acts/151406/latest
• «Հանրային ծառայության մասին» օրենք.
հղումը՝ https://www.arlis.am/hy/acts/208569/latest
• «Քաղաքացիական ծառայության մասին» օրենք․
հղումը՝ https://www.arlis.am/hy/acts/204205
• Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի 2022 թվականի սեպտեմբերի 06-ի «Հայաստանի հանրապետության քննչական կոմիտեի գործավարության կարգը, գործավարությունում օգտագործվող ձևաթղթերի և մատյանների ձևերը, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի իրավական ակտերի նախագծերի մշակման, շրջանառման, իրավական ակտերի հաշվառման, իրազեկման կարգը և Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կնիքների, դրոշմակնիքների շրջանառության կարգը հաստատելու մասին» N 145-Լ հրաման.
հղում՝https://www.investigative.am/news/hh-qnnchakan-komitei-naxagahi-2022t-septemberi-6-i-n145-l-hramany-inkorporacia-lracvac-24-05-20242t-n-133-l
• «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ներքին կարգապահական կանոնները և Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի վարքագծի կանոնները հաստատելու մասին» ՀՀ քննչական կոմիտեի նախագահի 14.07.2022թ. N 93-Լ հրաման.
հղումը՝ https://www.investigative.am/storage/files/%D5%80%D5%90%D4%B1%D5%84%D4%B1%D5%86%D5%86%D4%B5%D5%90/93-l.pdf
Հիմնական աշխատավարձը կազմում է 139.776 (հարյուր երեսունինը հազար յոթ հարյուր յոթանասունվեց) ՀՀ դրամ:
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվություն ստանձնելու կարողություն:
Աշխատավայրի հասցեն՝ Հայաստան, ք. Երևան Կենտրոն վարչական շրջան, Խանջյան 43, թիվ 17 շինություն:
Վարկանիշային ցուցակից հարցազրույցի հրավիրված թեկնածուն տեղեկանում է հարցազրույցի հրավիրվելու մասին իր էլեկտրոնային փոստի հասցեին և իր անձնական էջին ուղարկված ծանուցումների միջոցով:
Սույն հայտարարության մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://cso.gov.am/rating-interview-competitions/16189/view
Անհրաժեշտ տեղեկությունների համար կարող եք զանգահարել` 012 515-337 (ներքին՝ 1911) հեռախոսահամարով կամ ուղարկել հաղորդագրություն kadrer@investigative.am էլեկտրոնային հասցեին: