Լրահոս
18.02.21, 12:42

37-ամյա տղամարդու մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով

37-ամյա տղամարդու մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ Վրաստանի քաղաքացու մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

2021թ. փետրվարի 15-ին քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ հայտնաբերել է իր հետ նույն անասնապահական ֆերմայում աշխատող տղամարդու դին` կախված վիճակում:

Պարզվել է, որ մահացած տղամարդը հանդիսանում է Վրաստանի քաղաքացի՝ ծնված 1984թ.:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առկա են քրեական գործ հարուցելու օրինական առիթ և բավարար հիմք՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի (ինքնասպանության հասցնելը) 1-ին մասի հատկանիշներով:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Նախաքննությունը շարունակվում է:

Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական գործողություններ՝ տղամարդու մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: