Լրահոս
08.05.20, 13:53

73-ամյա տղամարդն առերևույթ դանակահարել է 70-ամյա համաքաղաքացուն

73-ամյա տղամարդն առերևույթ դանակահարել է 70-ամյա համաքաղաքացուն

2020 թվականի մայիսի 7-ին՝ ժամը 12.25-ին, Վանաձորի բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ կրծքավանդակի, որովայնի ծակած-կտրած թափանցող վերք ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել Վանաձոր քաղաքի 70-ամյա բնակիչ:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով:

Նախաքննության ընացքում պարզվել է, որ Վանաձորի բնակիչը նշված վնասվածքներն ստացել է 73-ամյա համաքաղաքացու հետ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում վերջինս հայտնաբերվել, բերման է ենթարկվել և հարցաքննվել: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Կատարվել են անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել են արնանման հետքեր, հարցաքննվել են դեպքին ականատես վկաներ, կատարվել են առերես հարցաքննություններ, առգրավումներ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: