Աբգար Առաքելյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության երրորդ վարչության պետ
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Աբգար Առաքելյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության երրորդ վարչության պետ։
Աբգար Սարգսի Առաքելյանի
կենսագրությունը
Ծնվել է 1986 թվականի նոյեմբերի 11-ին, Սյունիքի մարզի Վահրավար գյուղում:
2008թ. ավարտել ՀՀ ոստիկանության ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետը:
Աշխատանքային գործունեություն
2008-2014թթ.– ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Սյունիքի մարզային քննչական բաժնի Սիսիանի քննչական բաժանմունքի քննիչ, ապա՝ ավագ քննիչ
2014-2016թթ. – Սյունիքի մարզի դատախազության դատախազ
2016-2018թթ.– Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ
2018-2020թթ.– Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազի տեղակալ
2020-2024թթ.– ՀՀ գլխավոր դատախազության հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ
I-II.2024թ.– ՀՀ գլխավոր դատախազության բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ
Պարգևներ
Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:
Այլ տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու երեխա: