Լրահոս
06.12.15,
10:30
Ահազանգ՝ այլ անձի փոխարեն քվեարկելու վերաբերյալ
Դեկտեմբերի 6-ին՝ ժամը 13-ի սահմաններում, ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի Զառիթափ գյուղի բնակիչ Վ.Ստեփանյանը ՀՀ Սահմանադրության բարեփոխումների հանրաքվեի ժամանակ նույն գյուղի թիվ 39/39 ընտրատեղամասում փորձել է քվեարկել իր եղբոր փոխարեն, ինչը նկատել է ընտրատեղամասային հանձնաժողովի նախագահը։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում նախապատրաստվում են նյութեր։