Լրահոս
    14.08.17, 07:48

    Ահազանգ. ՀՀ-ում տեղակայված ռուսական զորամասի պայմանագրային զինծառայողը ջրահեղձ է եղել՝ Սևանա լճում լողալու ժամանակ

    Ահազանգ. ՀՀ-ում տեղակայված ռուսական զորամասի պայմանագրային զինծառայողը ջրահեղձ է եղել՝ Սևանա լճում լողալու ժամանակ

    2017 թվականի օգոստոսի 13-ին «Սևան ԲԿ»-ից ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել 1997թ. ծնված երիտասարդի դի։

    Քննությամբ պարզվել է, որ տուժողը Հայաստանի Հանրապետությունում  տեղակայված ռուսական N զորամասի պայմանագրային  զինծառայող է, ազգությամբ ռուս, ով 3  զինակից ընկերների հետ դեպքի օրը գտնվել է Գեղարքունիքի մարզում։

    Նախնական տվյալներով՝ երիտասարդը ջրահեղձ է եղել օգոստոսի 13-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում՝ Սևանա լճում լողալու ժամանակ։

    Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, պարզվում են հանգամանքները։