Լրահոս
06.12.15, 16:23

Ահազանգերի ստուգման արդյունքներով կտրվեն համապատասխան քրեաիրավական գնահատականներ

Ահազանգերի ստուգման արդյունքներով կտրվեն համապատասխան քրեաիրավական գնահատականներ


Ընտրախախտումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի իրավասությանը վերաբերող ահազանգերը դարձել և դառնում են քննության առարկա,  ձեռնարկվում անհրաժեշտ միջոցառումներ՝ մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ։

Դատախազությունից Քննչական կոմիտե ստացվել են նաև խախտումների վերաբերյալ մամուլի  այն հրապարակումները, որոնցով քննությունը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի համաձայն, ենթակա է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը։

Դրանց հիման վրա ևս ՀՀ քննչական կոմիտեում նախապատրաստվում են նյութեր, ստուգվում ահազանգերում մատնանշված հանգամանքները, որոնց արդյունքներով կտրվեն համապատասխան քրեաիրավական գնահատականներ։

Արդյունքների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ։