Պաշտոնական
26.03.24, 14:29

ԱՄՆ Մերձավոր Արևելքի Հարավային Ասիայի ռազմավարական հետազոտությունների (NESA) կենտրոնի ղեկավար և դասախոսական կազմի ներկայացուցիչները՝ ՀՀ քննչական կոմիտեում․ վերապատրաստման ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերվել

ԱՄՆ Մերձավոր Արևելքի Հարավային Ասիայի ռազմավարական հետազոտությունների (NESA) կենտրոնի ղեկավար և դասախոսական կազմի ներկայացուցիչները՝ ՀՀ քննչական կոմիտեում․ վերապատրաստման ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերվել

ՀՀ քննչական կոմիտեում շարունակվում են Կոմիտեի տարածքային մարմինների և ստորաբաժանումների քննիչների՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների վարույթներով և էլեկտրոնային ապացույցների ձեռքբերման հմտությունների զարգացմանն ուղղված նախաձեռնությունները։

Այդ շրջանակներում ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչության պետի հրավերով, Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ Հայաստան են ժամանել ԱՄՆ Մերձավոր Արևելքի Հարավային Ասիայի ռազմավարական հետազոտությունների  կենտրոնի (NESA) ղեկավար և դասախոսական կազմի ներկայացուցիչները՝ ծանոթանալու այս ոլորտում Հայաստանի քննչական մարմինների կարողությունների զարգացմանն ուղղված փորձի ձեռքբերման և կրթական կարիքներին։

ՀՀ քննչական կոմիտեում ԱՄՆ պատվիրակությանն ընդունել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են տվյալ ոլորտում առաջատար դիրքեր ունեցող պետությունների, մասնավորապես ԱՄՆ ինստիտուցիոնալ համակարգերին և կարողություններին Կոմիտեի քննիչներին ծանոթացնելու համատեքստում ԱՄՆ Մերձավոր Արևելքի, Հարավային Ասիայի ռազմավարական հետազոտությունների  կենտրոնի հետ գործակցության հնարավորությունները։

Հանդիպման արդյունքում ձեռք են բերվել կոնկրետ պայմանավորվածություններ մոտակա ամիսների ընթացքում կիբեռհանցագործությունների, բարձր տեխնոլոգիաների և էլեկտրոնային ապացույցների ձեռքբերման ոլորտում քննիչների կարողությունների զարգացման և վերապատրաստման դասընթացներ իրականացնելու շուրջ։