Անչափահաս աղջկան փորձել են կողոպտել դպրոցում
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ դպրոցում անչափահաս աղջկա նկատմամբ բռնության գործադրմամբ կողոպուտի փորձ կատարելու դեպքի առթիվ։
2016 թվականի փետրվարի 11-ին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում գրավոր հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը` ժամը 11:45-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի թիվ 1 հիմնական դպրոցի զուգարանում մի կին, անչափահաս աղջկա առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով, ականջներից ստիպողաբար քաշելով հանել է ոսկյա ականջօղերը և փորձել բացահայտ հափշտակել դրանք, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ անչափահասի օգնության կանչից ուսուցչուհիներից մեկը շտապել է օգնության, կանխել, հետ վերցրել ականջօղերը և ահազանգել իրավապահներին:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում 2016 թվականի փետրվարի 11-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-176-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (կյանքի համար ոչ վտանգավոր բռնության գործադրմամբ խոշոր չափերով կողոպուտի փորձ):
Նախաքննության ընթացքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Վանաձոր քաղաքի բնակչուհի է, 1954թ. ծնված։
Կասկածյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տորագրություն՝ չհեռանալու մասին:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցվածչէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: