Լրահոս
11.07.15, 11:21

Անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են զենք և մարտական փամփուշտներ. կասկածյալը ձերբակալվել է

Անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են զենք և մարտական փամփուշտներ. կասկածյալը ձերբակալվել է


Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Բերդ քաղաքի բնակիչ Հրանտ Անանյանի կողմից  ապօրինի զենք և ռազմամթերք ձեռք բերելու, պահելու դեպքի առթիվ։

Ոստիկանությունից ստացված նյութերի համաձայն՝ Հ.Անանյանն ապօրինի կերպով ձեռք է բերել և կրել հրազեն հանդիսացող, գործրանային և ինքնաշեն դետալների հավաքմամբ «ՊՄ» (Մակարով) տեսակի ատրճանակի նմանողությամբ ատրճանակ և ռազմամթերք հանդիսացող՝ «ՊՄ» և «ԱՊՍ» տեսակի ատրճանակների համար նախատեսված՝ գործարանային արտադրության 9մմ (9X18 ՊՄ) տրամաչափի մարտական փամփուշտներ, որոնք հայտնաբերվել են վերջինիս մոտից՝ 2015թ. հուլիսի 10-ին ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնում կատարված անձնական խուզարկության ընթացքում:

Դեպքի առթիվ 2015 թվականի հուլիսի 10-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների  քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով:

Նույն օրը Հ.Անանյանը ձերբակալվել է:

Նախաքննությունը շարունակվում է:


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: