Լրահոս
21.06.19, 12:08

Արձագանք՝ «Hraparak.am» կայքի հրապարակմանը

Արձագանք՝ «Hraparak.am» կայքի հրապարակմանը

«Hraparak.am» կայքում հունիսի 21-ին հրապարակվել է «Քննիչներն ինձ ծեծում էին ձեռքերով և բանալիներով. քաղաքացին պնդում է, որ քննչականում ծեծի է ենթարկվել» վերտառությամբ  հոդվածը, որտեղ ասվում է, որ քննչական կոմիտեի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական  բաժնում 3 քննիչ ծեծի են ենթարկել, վիրավորել քաղաքացի Նարեկ Շահբազյանին։

Կարևորելով ՀՀ քաղաքացիների՝ ստուգված և ճշգրիտ տեղեկատվություն ստանալու իրավունքը՝ տեղեկացնում ենք, որ հրապարակման մեջ մատնանշված ենթադրյալ գողության տվյալ դեպքի առթիվ մինչդատական վարույթ չի իրականացվում, Նարեկ Շահբազյան անվամբ անձ բերման չի ենթարկվել քննչական բաժին և չի հարցաքննվել: