Լրահոս
25.05.24, 11:08

Առերևույթ փաստաթղթերի կեղծմամբ, խարդախությամբ խոշոր չափերով հափշտակություն կատարելու հերթական դեպքն է բացահայտվել. մեկ անձ ձերբակալվել է

Առերևույթ փաստաթղթերի կեղծմամբ, խարդախությամբ խոշոր չափերով հափշտակություն կատարելու հերթական դեպքն է բացահայտվել. մեկ անձ ձերբակալվել է

2024 թվականի մայիսի 24-ին ՀՀ ԱԱԾ-ից ստացված հաղորդման առթիվ  ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Մ.Շ-ն և Վ.Ս-ն, նախնական համա­ձայ­նությամբ, խմբով, այլ անձի (անձանց) սեփականության իրավունքով պատկանող խոշոր չափերով՝ 1.935.000 ՀՀ դրամ արժողության «CHEVROLET LACETTI-1.4»  մակնիշի, 2010 թվականի թողարկման թեթև մարդատար ավտո­մեքենան խաբեությամբ հափշտակելու դիտավորությամբ, 2024 թվականի հունվա­րի 12-ին միասին ներկայացել են ավտոմեքենայի օտարման գործարք կատարելու պե­տական մարմին, որտեղ Վ.Ս-ն, ներկայացնելով կեղծ տեղեկություններ՝ վերոգրյալ ավտոմեքենան օտարելու լիազորություն ունենալու մասին, նույն օրը, առանց օրինական հիմքի, հանդես գալով պայմանագրի կողմեր՝ Վ.Ս-ն՝ որպես նվիրատու, իսկ Մ.Գ-ն՝ նվիրառու, կազմել են իրավաբանական նշանակության փաստ հավաս­տող կեղծ փաստաթուղթ՝ նվիրատվության պայմանագիր, որի արդյունքում գույքն ապօրի­նի օտարել են Մ.Գ.-ին՝ այդ կերպ խաբեությամբ հափշտակելով 1.935.000 ՀՀ դրամ արժողության «CHEVROLET LACETTI-1.4» մակնիշի վերոնշյալ ավ­տո­մեքենան:

Այսինքն, Մ.Գ.-ն, նախնական համաձայնությամբ, խմբով, իրավաբանական նշանակություն ունեցող փաստ հավաստող կեղծ փաստաթուղթ կազ­մե­լու և օգտագործելու միջոցով առերևույթ կատարել է խոշոր չափերով գույքի հափշտակություն:

Ձեռք բերված տվյալների հիման վրա Մ.Գ.-ին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և 457-րդ հոդվածի 2-րդ մասով։

Մ.Գ.-ն ձերբակալվել է:

Նախաքննությունը շարունակվում է։

Քննություն է կատարվում՝ ինչպես նշված, այնպես էլ՝ այլ գույքերի, հնարավոր օտարման հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: