Լրահոս
30.04.15, 11:18

Արմավիրում հայտնաբերվել է տղամարդու դիակ՝ պարանոցի շրջանում բռնության հետքերով. հարուցվել է քրեական գործ

Արմավիրում հայտնաբերվել է տղամարդու դիակ՝ պարանոցի շրջանում բռնության հետքերով. հարուցվել է քրեական գործ
ՀՀ քննչական կոմիտեի  Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Մրգաշատ գյուղի բնակիչ Էդվարդ Մելիքյանի սպանության դեպքի առթիվ։
 
Ապրիլի 29-ին՝ ժ.11.30-ին, Մրգաշատի 53-ամյա բնակչից ահազանգ է ստացվել, որ  Մրգաշատ գյուղից Հայկավան գյուղ տանող ճանապարհի հարակից դաշտամիջում հայտնաբերել է համագյուղացի Էդիկ Մելիքյանի դիակը:
 
Անմիջապես դեպքի վայր է մեկնել օպերատիվ-քննչական խումբը՝ Արմավիրի մարզային քննչական վարչության ՀԿԳ քննիչի գլխավորությամբ։ Դիակի արտաքին զննությամբ՝ Էդ.Մելիքյանի գլխի եւ պարանոցի առաջային մակերեսի վահանաճառի շրջանում հայտնաբերվել են  արյունազեղման ձեւով վնասվածքներ։
 
Նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ Էդվարդ Մելիքյանի սպանության դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Քրեական գործի շրջանակներում կատարվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի եւ օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ, հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ ձեռնարկել օպերատիվ-հետախուզական գործողություններ՝ հնարավոր վկաներ հայտնաբերելու, առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ։