Լրահոս
23.02.24, 14:10

Արշակ Գասպարյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական

Արշակ Գասպարյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Արշակ Գասպարյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական։

Արշակ Դավիթի Գասպարյանի
կենսագրությունը

Ծնվել է 1973 թվականի օգոստոսի 12-ին, Երևան քաղաքում:
1995թ. ավարտել Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:

Աշխատանքային գործունեություն

1999-2005թթ.– ՀՀ ՆԳՆ ՔԳՎ 1-ին վարչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչ

IV-IX.2005թ.- ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության բաժնի հետաքննիչ

2005-2006թթ.- ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության Վանաձորի տարածքային հարկային տեսչության առաջատար մասնագետ-հետաքննիչ

2006-2008թթ.- ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության հետաքննության բաժնի ավագ հետաքննիչ

2008-2009թթ.- ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության քննչական  վարչության թիվ 1 բաժնի պետ

2009-2014թթ.- ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության թիվ 1 բաժնի պետ

2014-2016թթ.- ՀՀ կառավարությանն ֆինանսների նախարարության քննչական վարչության թիվ 1 բաժնի պետ

2016-2018թթ.-ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի քննչական վարչության թիվ 1 բաժնի պետ

2018-2019թթ.- ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության պետի տեղակալ

2019-2020թթ.- ՀՀ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության պետ

2020-2021թթ.- ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ

2022-2023թթ.- համատեղ աշխատել է «Ջի Էյջ Լո ֆիրմ» ՍՊԸ-ի համահիմնադիր

2022-2023թթ.- «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի գնումների և մատակարարման ծառայության պետ

Պարգևներ

Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար  խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:

Այլ տվյալներ

Ամուսնացած  է, ունի երկու երեխա: