Լրահոս
22.05.16, 07:15

Արտակարգ դեպք Վայոց Ձորում. տղամարդն ինքն իրեն դանակով վնասել է, ապա հարձակվել բուժօգնություն ցուցաբերելու համար ժամանած շտապ օգնության ավտոմեքենայի վրա

Արտակարգ դեպք Վայոց Ձորում. տղամարդն ինքն իրեն դանակով վնասել է, ապա հարձակվել բուժօգնություն ցուցաբերելու համար ժամանած շտապ օգնության ավտոմեքենայի վրա

ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` դանակով շտապ օգնության ավտոմեքենայի, ապա նաեւ` ոստիկանության աշխատակցի վրա հարձակվելու դեպքի առթիվ:

 

2016թ. մայիսի 20-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց Ձորի մարզի բնակիչ Ն. Եղյանը ժամը 16:00–ի սահմաններում իրենց տանը դանակով վնասել է ինքն իրեն, որից հետո ոչ սթափ վիճակում, դանակով հարձակվել կանչով իրենց տուն մեկնած շտապօգնության ավտոմեքենայի վրա, հայհոյել բուժաշխատողներին, սպառնացել, դանակով վնասել ավտոմեքենայի դիմապակին:

 

Նախնական տվյալներով` տղամարդը դանակով հարվածել է նաեւ ոստիկանության աշխատակցի դաստակների հատվածին, ով դեպքի վայր էր մեկնել` բուժաշխատողների վրա կատարված հարձակման ահազանգն ստանալուց հետո:

 

Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում մայիսի 20-ին հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքիի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, կատարվում է նախաքննություն:

 

Ն. Եղյանը ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված արարքը կատարելու կասկածանքով ձերբակալվել է:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: