Արթուր Մնոյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնի պետ
![Արթուր Մնոյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնի պետ Արթուր Մնոյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնի պետ](https://investigative.am/storage/files/2023/07/1689932688,3536.jpeg?token=728050e933ee5aaa9582678cc2ae39d9a08d0c64)
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Արթուր Մնոյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնի պետ:
Արթուր Տիգրանի Մնոյանի
կենսագրությունը
Ծնվել է 1993 թվականի հունվարի 26-ին, Ախուրյանի շրջանի Հացիկ գյուղում:
2013թ. ավարտել է ՀՀ ոստիկանության կրթահամալիրը:
Աշխատանքային գործունեություն
2013-2014թթ. - ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի Գյումրի քաղաքի Մուշի քննչական բաժանմունքի քննիչ
X-XI.2014թ. - ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչ
2014-2017թթ. - ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության ավագ քննիչ
2017-2020թթ. - ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչ
2020-2023թթ. - Շիրակի մարզի դատախազության ավագ դատախազ
Պարգևներ
Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:
Այլ տվյալներ
Ամուսնացած է, ունի 1 երեխա: