Լրահոս
13.02.20, 12:08

Ավագ քննիչի արարքում կարգապահական խախտման հատկանիշներ չեն հայտնաբերվել

Ավագ քննիչի արարքում կարգապահական խախտման հատկանիշներ չեն հայտնաբերվել

20.01.2020թ. «A1 plus» լրատվական կայքում «Տեղի է ունեցել փաստաբանի և վստահորդի միջև խոսակցության անթույլատրելի գաղտնալսում» վերտառությամբ հրապարակման մեջ տեղ գտած հանգամանքների և ՀՀ քննչական կոմիտեի նախագահին հասցեագրված՝ ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Ա.Զոհրաբյանի գրության կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ հանձնարարությամբ ՀՀ ՔԿ ներքին անվտանգության վարչությունում իրականացված նախնական ուսումնասիրությամբ ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Ա.Գյոզալյանի արարքում կարգապահական խախտման հատկանիշներ չեն հայտնաբերվել, և 2020թ. փետրվարի 12-ին ուսումնասիրությունը դադարեցվել է: