Լրահոս
12.01.21, 06:19

Ավարտվել է 31-ամյա տղամարդու կողմից ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու հետևանքով անզգուշությամբ մարդու մահ առաջացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

Ավարտվել է 31-ամյա տղամարդու կողմից ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու հետևանքով անզգուշությամբ մարդու մահ առաջացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ավարտվել է ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու հետևանքով անզգուշությամբ մարդու մահ առաջացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Աբովյան քաղաքի 31-ամյա բնակիչը 2020թ. մարտի 28-ին` ժամը 19:40-ի սահմաններում, Կոտայքի մարզի Արզնի գյուղից դեպի Սևան-Երևան ավտոմայրուղի տանող ավտոճանապարհին իր կողմից վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենայով ընթանալով, ավտոճանապարհի աջակողմյա հատվածում կայանված «Օպել Զեֆիրա» մակնիշի ավտոմեքենային չբախվելու և վթարից խուսափելու համար թույլ տալով ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներ, կորցրել ավտոմեքենայի կառավարումը, դուրս է եկել երթևեկելի ուղեգոտուց, գլխիվայր շրջվել և հայտնվել ձորակում՝ անզգուշությամբ առաջացնելով մեքենայում գտնվող ուղևորի մահը:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 31-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: