Լրահոս
02.06.16, 09:24

Ավարտվել է դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

Ավարտվել է դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքի առթիվ հարուցված  քրեական գործի նախաքննությունը:

Քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ սպանության փորձի մեջ մեղադրվող Կ.Կունգուրցևը Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում 2016 թվականի մարտի 18-ին տեղի ունեցած դատական նիստի ժամանակ, դատավորի, դատական նիստի քարտուղարի և բազմաթիվ այլ անձանց ներկայությամբ հայհոյել և վիրավորել է դատարանում մեղադրանքը պաշտպանող դատախազին՝ այսկերպ դատարանի նկատմամբ դրսևորելով անհարգալից վերաբերմունք:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Կ.Կունգուրցևին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի 2-րդ մասով (դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք):

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություն նապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: