Լրահոս
07.07.22, 07:37

Ավարտվել է hամակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակություն կատարելու գործից անջատված մասի նախաքննությունը

Ավարտվել է hամակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակություն կատարելու գործից անջատված մասի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում պարզվել են 22-ամյա երիտասարդի կողմից hամակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակություն կատարելու դեպքի հանգամանքերը:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 22-ամյա երիտասարդը 2021 թվականի սեպտեմբերի 04-ին, համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ, «adjarabet.am» բուքմենյքերական կայքում մուտքագրել է ծանոթի անվամբ իրեն հայտնի գրանցված նույնականացման համարի խաղային հաշվի մուտքանունն և գաղտնաբառը, հասանելիություն ստացել նրա խաղային հաշվին և դրան կցված վերջինիս քրոջ անվամբ թողարկված բանկային քարտի հաշվից, մաս-մաս իր խաղային հաշվին է փոխանցել խոշոր չափի ընդհանուր՝ 585․000 ՀՀ դրամ գումար:

Այնուհետև իր կողմից հափշտակված գումարը կանխիկացնելու նպատակով, զանգահարել է ընկերոջը, այն ներկայացրել որպես խաղադրույքի արդյունքում հաղթած գումար, վերջինիս տրամադրել հիշյալ ծանոթի խաղային հաշիվը, ուղղորդել հափշտակված գումարը փոխանցել իր բանկային հաշվեհամարին, կանխիկացնել այն և հանձնել իրեն:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 22-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

22-ամյա երիտասարդի վերաբերյալ մասն առանձնացվել է առանձին վարույթ, որով նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: