Լրահոս
03.05.22, 12:33

Ավարտվել է թմրամիջոցներ ապօրինի ձեռք բերելուն և փոխադրելուն օժանդակելու փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

Ավարտվել է թմրամիջոցներ ապօրինի ձեռք բերելուն և փոխադրելուն օժանդակելու փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննությամբ պարզվել են 35-ամյա տղամարդու կողմից առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ ապօրինի ձեռք բերելուն և փոխադրելուն օժանդակելու փորձ կատարելու դեպքի հանգամանքները:

Քննությամբ պարզվել է,որ 35-ամյա տղամարդը, ծանոթանալով ԻԻՀ քաղաքացու հետ, պայմանավորվածություն է ձեռք բերել օժանդակել վերջինիս՝ թմրամիջոցների ապօրինի իրացմամբ զբաղվելու հարցում:

Այնուհետև՝ 2020թ. դեկտեմբերի 21-ին, 35-ամյա հիշյալ պայմանավորվածության համաձայն, Սյունիքի մարզի Շվանիձոր գյուղում ապօրինի ձեռք է բերել  ընդհանուր 5766 գրամ քաշով «Ափիոն», 995 գրամ քաշով «Մեթամֆետամին» և 751,27 գրամ քաշով «Հերոին» տեսակի թմրամիջոցներ, որոնք տեղադրվել են  տղամարդու կողմից շահագործվող «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայում՝ Արտաշատ քաղաք փոխադրելու նպատակով: 35-ամյա տղամարդն իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել հանցավոր մտադրությունն ավարտին հասցնել, քանի որ ավտոմեքենայով հանդերձ բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանում և կատարված խուզարկությամբ հիշյալ թմրամիջոցները հայտնաբերվել ու առգրավվել են:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 35-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-38-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: