Լրահոս
29.04.22, 10:13

Ավարտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

Ավարտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ 68-ամյա տղամարդը 2020թ. ամռանը՝ իր բնակության վայրին հարակից դաշտերից, առանց իրացնելու նպատակի, իր օգտագործման համար հավաքել է «Մարիխուանա» և «Տետրահիդրոկաննաբինոլներ պարունակող բուսական խառնուրդ» տեսակի թմրամիջոցներ, չորացրել և խոշոր չափերի հասնող համապատասխանաբար 16,32 և 0,52 գրամ հաստատուն չոր քաշով թմրամիջոցները լցնելով փաթեթների մեջ, պահել է իր տանը: 2022թ. հունվարի 17-ին վերջինիս տանը կատարված խուզարկությամբ նշված թմրամիջոցները հայտնաբերվել և առգրավվել են:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 68-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: