Լրահոս
17.01.15, 11:45

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից եւ գլորվել ձորը. Վարորդն ու ուղեւորը մահացել են

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից եւ գլորվել ձորը. Վարորդն ու ուղեւորը մահացել են

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ երկու անձի մահվան պատճառ դարձած ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու դեպքի առթիվ։ 

2015թ. հունվարի 16-ին` ժամը 02:00-ի սահմաններում, Վաղարշապատ քաղաքի բնակիչ Ռ.Հովհաննիսյանի վարած «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան Մեղրի-Երևան ավտոճանապարհի 127-րդ կիլոմետրում աջ շրջադարձ կատարելիս, դեռևս չպարզված հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձախակողմյան ձորը, որի հետևանքով վարորդը եւ ուղևորն ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել են:

Դեպքի առթիվ նույն օրը՝ 2015թ. հունվարի 16-ին, ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով, կատարվում է նախաքննություն։