Լրահոս
01.12.14, 10:46

Բացահայտվել է Երևանում այսօր տեղի ունեցած սպանությունը

Բացահայտվել է Երևանում այսօր տեղի ունեցած սպանությունը

Երեւան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում բացահայտվել է այսօր կեսօրին տեղի ունեցած սպանությունը: 
 

2014թ. դեկտեմբերի 01-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Դ.Անհաղթ փողոցի 6 հասցեում հայտնաբերվել է քաղաքացի Գ.Պողոսյանի դին:
 

Դեպքի առթիվ Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` դիտավորյալ սպանության հատկանիշներով` ՀՀ քրեական օպրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:
 

Նախաքննությամբ պարզվել է, որ նշված բնակարանում Գ.Պողոսյանը ալկոհոլ է օգտագործել քաղաքացի Յավրումյանի հետ, առաջացել է վիճաբանություն, որի ժամանակ վերջինս խոհանոցային դանակով հարվածել է նրա կրծքավանդակին: Ստացած վնասվածքի հետեւանքով Գ.Պողոսյանը մահացել է:
 

Սպանության կասկածանքով Յավրումյանը ձերբակալվել է: Նշանակվել են դատաբժշկական, դատակենսաբանական, դատահետքաբանական փորձաքննություններ:
 

Նախաքննությունը շարունակվում է:
 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: