Լրահոս
20.02.15, 07:57

Բոլոր այն քաղաքացիները, ովքեր տուժել են «Գոկ-Ջոբ» ընկերության գործունեությունից՝ խնդրում ենք դիմել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին

Բոլոր այն քաղաքացիները, ովքեր տուժել են «Գոկ-Ջոբ» ընկերության գործունեությունից՝ խնդրում ենք դիմել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին

Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում, քաղաքացուց ստացած հաղորդման հիման վրա, հարուցվել է քրեական գործ` արտերկրում աշխատանքի տեղավորելու պատրվակով «Գոկ-Ջոբ» ընկերության տնօրենի կողմից խարդախությամբ գումար հափշտակելու դեպքի առթիվ։

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ տուժած քաղաքացիների շրջանակն ավելի ընդգրկուն է. վարույթն իրականացնող մարմնին են դիմել ևս 10 անձինք և ներկայացրել գրավոր հաղորդում՝ նշված ընկերության տնօրենի գործողությունների վերաբերյալ։ Քաղաքացիները, օրենքով սահմանված կարգով, ճանաչվել են տուժողներ։ 

Վարույթն իրականցնող մարմինը դիմում է մեր համաքաղաքացիներին՝ եթե կան անձինք, ովքեր տուժել են «Գոկ-Ջոբ» ընկերության գործողությունների արդյունքում խնդրում ենք դիմել Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին (Հասցե՝ ք.Երևան, Վրացյան 90)։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: