Լրահոս
15.03.21, 12:27

Չորս անչափահասի մահվան ելքով ավտովթարի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Չորս անչափահասի մահվան ելքով ավտովթարի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնում քննություն է տարվում՝ 4 անձի մահվան ելքով ավտովթարի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

2020 թվականի մարտի 14-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Թալին քաղաքի անչափահաս բնակիչը՝ ծնված 2006թ., իր վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենայով Թալին քաղաքի ուղղությամբ երթևեկելիս, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 67-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի ուղեմասից ձախ, բախվել դաշտամիջյան քարերին՝ վթարի ենթարկվել, որի հետևանքով ավտոմեքենայում գտնվող 4 անչափահաս ուղևորներին անզգուշությամբ պատճառվել է մահ, իսկ վարորդը՝ մարմնական վնասվածքներով, տեղափոխվել է բժշկական կենտրոն:

Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական  օրենսգրքի 242-րդ հոդվածի (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը) 3-րդ մասով:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: