Լրահոս
09.09.15, 12:07

ՉԺՀ քաղաքացուն կողոպտելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

ՉԺՀ քաղաքացուն կողոպտելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքացուն կողոպտելու դեպքի առթիվ:

2015թ. սեպտեմբերի  4-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում,  Կապան քաղաքի  բնակիչ Ա.Մկրտչյանն իր անձնական օգտագործման «Վազ 21-06» մակնիշի ավտոմեքենայով Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքացի Ջինք Մինգուանգի  Շուին  Կապան քաղաքից  Մեղրի քաղաք տեղափոխելու ընթացքում բացահայտ հափշտակել է վերջինիս անձնական իրերը՝ ծանրոցները, ուսապարկը՝ 1000 ԱՄՆ դոլար, 230 եվրո, 7000 ՀՀ դրամ, 1000 չինական յուան պարունակությամբ՝ պատճառելով խոշոր չափերով նյութական վնաս և դիմել փախուստի:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

Ա.Մկրտչյանը հայտնաբերվել  և բերման է ենթարկվել ոստիկանության Կապանի բաժին:

2015 թվականի սեպտեմբերի 7-ին, քննիչի միջնորդության հիման վրա, Ա.Մկրտչյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

Քննություն է տարվում՝ դեպքի բոլոր հանգամանքները բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտելու ուղղությամբ։

698 հազար դրամ ընդհանուր գումարով տարբեր տարադրամները և անձնական իրերը հայտնաբերվել և վերադարձվել են ՉԺՀ քաղաքացուն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտածդատավճռով: